Հայաստանի աուդիտորական ընկերությունների հասույթը 2025 թ․-ին աճել է 18%-ով՝ հասնելով 16,2 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․  2025 թ․-ի արդյունքներով Հայաստանի աուդիտորական ընկերությունների ընդհանուր հասույթը (աուդիտորական և այլ ծառայությունների համախումբը) կազմել է շուրջ 16,2 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով մոտ 18% աճ։ Այս մասին հայտնում է «Գրանթ Թորնթոն Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը՝ իր կողմից պատրաստված Հայաստանի 2025 թվականի աուդիտորական շուկայի վերլուծության հիման վրա։

Ուսումնասիրության համաձայն՝ 2026 թ․-ի մայիսի դրությամբ ՀՀ-ում աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն 33 կազմակերպություններ։ Դրանցից 30-ը հրապարակել են ֆինանսական հաշվետվություններ, իսկ 29-ը՝ նաև աուդիտի ենթարկված կազմակերպությունների վերաբերյալ տվյալներ։

Ընդ որում, շուկայում ընդհանուր հասույթի ավելի քան 10 տոկոս մասնաբաժին ունեցող կազմակերպություններն են՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը, (2025 թվականի արդյունքներով հասույթը՝ 4,35 մլրդ դրամ, աճը՝ 18%),  «Էրնսթ ընդ Յանգ Արմենիա»-ն, (2,62 մլրդ դրամ, աճը՝ 9%),  «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ն (2,48 մլրդ դրամ, աճը՝ 15%)  և «Բի-Դի-Օ Արմենիա»-ն (1,86 մլրդ դրամ, աճը՝ 25%)։

Վերլուծությունն իրականացվել է՝ հիմնվելով աուդիտորական գործունեություն ծավալող կազմակերպությունների պաշտոնական կայքերում հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական ծառայությունների հաճախորդների (աուդիտի ենթարկված կազմակերպություններ) ցանկերի, ինչպես նաև հասանելի այլ տվյալների հիման վրա։

Ուսումնասիրությունը նաև արձանագրում է, որ աուդիտորական գործունեությանը զուգահեռ ոլորտում շարունակվում է հարակից մասնագիտական ծառայությունների զարգացումը։ Շատ կազմակերպություններ օրենքով սահմանված շրջանակներում, մատուցում են նաև հաշվապահական, հարկային, իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img