ՀՀ-ի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2026 թ․-ի I եռամսյակում նվազել է 2,2 անգամ՝ հասնելով 8,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․  Հայաստանի վարկային կազմակերպությունների համախմբված զուտ շահույթը (հարկումից հետո) 2026 թ․-ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 8,44 մլրդ դրամ՝ 2025 թ․-ի առաջին եռամսյակի 18,44 մլրդ դրամի համեմատ (նվազումը՝ 2,18 անգամ կամ 54,2%):

Ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածի շահույթը մինչև հարկումը կազմել է 10,44 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20,12 միլիարդ դրամի համեմատ։

Ընդ որում, 2026 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում գործող 44 վարկային կազմակերպություններից 14-ը տարին ավարտել են վնասով։

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տեղեկագրի ամփոփ ցուցանիշների՝ 31.03.2026 թ. դրությամբ.

— վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները կազմել են 882,39 միլիարդ դրամ (2025 թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ 788,74 միլիարդ դրամ),

— պարտավորությունները՝ 424,36 միլիարդ դրամ (2025 թ. առաջին եռամսյակում՝ 371,45 միլիարդ դրամ),

— կապիտալը՝ 458,03 միլիարդ դրամ (2025 թ. առաջին եռամսյակում՝ 417,29 միլիարդ դրամ):

Աղբյուրը՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները). 2026 թ. I եռամսյակ» ֆինանսատնտեսական տեղեկագիր:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img