Հայաստանում կա կապիտալի մեծ ներհոսք և հետաքրքրության աճ միջազգային ներդրողների կողմից․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում կա կապիտալի մեծ ներհոսք և հետաքրքրության աճ միջազգային ներդրողների կողմից, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Հայաստանն իր տնտեսական գրավչությամբ այսօր շատ լավ դիրքում է, ու բազում միջազգային ներդրողներ ցանկանում են ներդրում իրականացնել Հայաստանում՝ թե՛ պետական պարտատոմսերի շուկայում դրամով արտահայտված, թե՛ բիզնես պրոյեկտներում»,– ասել է Գալստյանն այսօր ԱԺ–ում։

Նրա խոսքով, կապիտալի ներհոսքը զգալի ազդեցություն է ունենում արժութային շուկայի վրա։

«Մեզ մոտ ազատ լողացող փոխարժեք է, ու ամեն ինչ կախված կլինի ֆինանսական այն հոսքերից, որը մենք կդիտարկենք: Եթե մեր արտահանումն էականորեն նվազի, իսկ ներմուծումը շարունակի մնալ այն տիրույթում, որ այսօր ունենք, ու չկոմպենսացվի ֆինանսական հոսքերով, բնականաբար, մենք կարող ենք տեսնել որոշակի երևույթներ», – նշել է ԿԲ նախագահը։

Գալստյանն ավելացրել է, որ նաև կան բազում այլ սցենարներ, որի դեպքում դժվար է ասել, թե փոխարժեքը որ ուղղութամբ կշարժվի, որովհետև այն, որպես կանոն, տնտեսական պրոցեսների հետևանք է:

«Ինչ տնտեսական պրոցեսներ տեղի կունենան, այդ ձևով կարձագանքի փոխարժեքը: Կենտրոնական բանկն էլ, որպես կանոն, փորձում է չմիջատնել շուկային, որովհետև մենք որդեգրել ենք ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն», – նշել է ԿԲ նախագահը։

Ավելի վաղ ՀՀ Կենտրոնական բանկում հայտարարում էին, որ երկրի ռիսկի հավելավճարը գտնվում է պատմականորեն ցածր մակարդակի վրա, ինչը պայմանավորված է մակրոտնտեսական կայունությամբ և հայկական ակտիվների նկատմամբ ներդրողների վստահության աճով։

Կարգավորողը նաև նշում էր, որ ինստիտուցիոնալ ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերում դրամով արտահայտված Հայաստանի պետական պարտատոմսերի նկատմամբ։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ դրամով արտահայտված Հայաստանի պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների ներդրումների ծավալը 2018 թվականի 3,6 միլիարդ դրամից 2025 թվականին հասել է 177 միլիարդ դրամի։ (1 դոլարը — 368.06 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img