ԿԲ–ն վերանայել է միջազգային պահուստների կառավարման մոտեցումները և որոշում է կայացրել ոսկին չներառել դրանց կազմում․ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկը վերանայել է միջազգային պահուստների կառավարման մոտեցումները և որոշում է կայացրել ոսկին չներառել դրանց կազմում, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Պահուստների կառավարման մոտեցումները վերանայվում են տարին մեկ անգամ։ Դրա հետ կապված մենք հրապարակել ենք նոր փաստաթուղթ։ Մենք բացահայտել ենք զգալիորեն ավելի շատ տեղեկատվություն պահուստների մասին, ներառյալ դրանց արժութային կառուցվածքը և այլ տվյալներ, որոնք նախկինում չէին հրապարակվում», — երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նրա խոսքով՝ նոր փաստաթուղթը պարունակում է էապես ավելի մանրամասն տեղեկատվություն երկրի միջազգային պահուստների կառուցվածքի մասին։

«Ինչ վերաբերում է ոսկուն, ապա Կենտրոնական բանկի խորհուրդը դեռևս նպատակահարմար չի համարել ոսկու պահուստները ներառել միջազգային պահուստների կազմում», — ասել է Գալստյանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img