2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ճամփորդությունն արդեն վաղուց պարզապես ուղղություն ընտրելու մասին չէ․ այն դարձել է նոր փորձառություններ ձեռք բերելու, տարբեր մշակույթներ բացահայտելու և հիշողություններ ստեղծելու միջոց։ 2026 թվականը ճանապարհորդողներին առաջարկում է թե՛ արդեն սիրված և դասական ուղղություններ, թե՛ նոր ու քիչ բացահայտված վայրեր:

Եվրոպական քաղաքները՝ Փարիզը, Հռոմը, Բարսելոնան, Լոնդոնը, շարունակում են համարվել դասական և ցանկալի ուղղություններ։ Միաժամանակ առանձնացրել ենք նաև մի քանի «թաքնված գանձեր», ինչպիսիք են՝ Ստոկհոլմը, Ռիգան, Բրատիսլավան և Լյուբլյանան, որոնք առանձնանում են համեմատաբար մատչելի գներով, քիչ մարդաշատ վայրերով, յուրահատուկ պատմությամբ։

Ծովափնյա հանգստի սիրահարների համար 2026 թվականի լավագույն ուղղությունների շարքում են Կրետեն, Ռոդոսը, Էլ Ալամեյնն ու Այա Նապան։ Իսկ էկզոտիկ հանգստի սիրահարներին IDBank-ը խորհուրդ է տալիս բացահայտել Բալին, Փհուկետը և Սեյշելյան կղզիները։ Այս վայրերը տարբերվում են իրենց մաքուր ափերով և անմոռանալի բնապատկերներով։

Անկախ նրանից, թե որ ուղղությունը կընտրեք, IDBank-ի պրեմիում քարտերը հնարավորություն են տալիս Ձեր ճամփորդությունն ավելի հարմարավետ դարձնել, քանի որ նոր արշավի շրջանակում Պրեմիում քարտերի ճամփորդական առավելություններն ընդլայնվել են։

Եվ այսպես, 2026 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ Travel Card, Visa Signature և Visa Infinite պրեմիում քարտերի բիզնես սրահ մուտքերի, Fast Track ծառայության, ուղեբեռի փաթեթավորման, ռոումինգ ծառայությունների քանակներն ավելի շատ են լինելու, մասնավորապես՝

Travel Card

·       Բիզնես սրահ մուտքեր – 6 այց

·       Fast Track – 6 տեղական + 6 միջազգային օդանավակայաններ

·       Ռոումինգ – 3 ԳԲ

·       Ուղեբեռի փաթեթավորում – ընդհանուր 6 ուղեբեռի փաթեթավորում՝ հյուրի հետ միասին (յուրաքանչյուր մուտք՝ միայն 1 հյուրի հետ)

Visa Signature

·       Բիզնես սրահ մուտքեր – 10 այց

·       Fast Track – 10 տեղական + 10 միջազգային օդանավակայաններ

·       Ռոումինգ – 6 ԳԲ

·       Ուղեբեռի փաթեթավորում – ընդհանուր 10 ուղեբեռի փաթեթավորում՝ հյուրի հետ միասին (յուրաքանչյուր մուտք՝ միայն 1 հյուրի հետ)

Visa Infinite

·       Բիզնես սրահ մուտքեր – 20 այց

·       Fast Track – 20 տեղական + 20 միջազգային օդանավակայաններ

·       Ռոումինգ – 9 ԳԲ

·       Ուղեբեռի փաթեթավորում – ընդհանուր 20 ուղեբեռի փաթեթավորում՝ հյուրի հետ միասին (յուրաքանչյուր մուտք՝ միայն 1 հյուրի հետ)

Բիզնես սրահ մուտքից և Fast Track ծառայությունից յուրաքանչյուր այցելության ժամանակ կարելի է օգտվել 1 հյուրի հետ միասին, որը կհաշվարկվի Ձեր ունեցած ընդհանուր քանակից։

Իսկ Visa Infinite Special Edition քարտապանների համար ստեղծվել են մի շարք բացառիկ հնարավորություններ, մասնավորապես՝   

·       անսահմանափակ մուտքեր օդանավակայանների բիզնես սրահներ,

·       Fast Track՝ անսահմանափակ քարտապանի համար և ընդհանուր 6 այց քարտապանի հյուրերի համար (յուրաքանչյուր այց 2 հյուրի հնարավորությամբ),

·       օդանավակայանից հյուրանոց տրանսֆեր Դուբայում և Աբու Դաբիում 4 անգամ,

·       անսահմանափակ ուղեբեռի փաթեթավորում Զվարթնոց օդանավակայանում,

·       տարեկան 30 GB ռումինգ և շատ այլ առավելություններ։

Արշավի պայմաններին և մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Դե ինչ, անկախ նրանից, թե ճամփորդական ինչ ուղղություն կընտրեք, մաղթում ենք ապրել անմոռանալի էմոցիաներ և ստեղծել վառ հիշողություններ։ Բարի թռիչք։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img