Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Երբեմն լավագույն որոշումները կայացվում են ոչ թե գրասենյակում կամ հանդիպումների սեղանի շուրջ, այլ ընդմիջման ընթացքում։

Մի բաժակ սուրճ, համեղ ընդմիջում, գործընկերների հետ կարճ զրույց, նոր գաղափար կամ պարզապես մի քանի րոպե՝ աշխատանքային առօրյայից կտրվելու համար։ Իսկ եթե այդ հաճելի պահերը նաև idcoin-ներ բերեն, օրը կարելի է իրոք հաջողված համարել։

2026թ․ հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ՝ ամեն օր ժամը 12:00-ից 15:00-ն, «Լանչի՛ր և մինչև 10% idcoin ստացիր» արշավի շրջանակում մի շարք սրճարաններում, ռեստորաններում և բարերում Idram&IDBank հավելվածով QR վճարումներ կատարելիս կարող եք ստանալ մինչև 10% ակնթարթային idcoin։ Արշավի մասնակից գործընկերների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Արշավի շրջանակում՝ 2026թ․ հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, մեկ օրացուցային ամսվա ընթացքում հնարավոր է ստանալ առավելագույնը հանրագումարային 10,000 idcoin (հարկումից հետո)։

Որպես QR վճարման աղբյուր կարող եք ընտրել Idram&IDBank հավելվածին կցված բանկային հաշիվը, քարտը, Idram դրամապանակը, idplus բոնուսները կամ Rocket Line և Rocket Line 0%-ը։

Բացի այդ, արշավին մասնակցած այն օգտատերերը, որոնք բանկի հաճախորդ չեն և արշավի ընթացքում Idram&IDBank հավելվածի միջոցով կիրականացնեն սինքրոնացում ու կդառնան բանկի հաճախորդ, արշավի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կստանան 1000 idcoin (հարկումից հետո)։

Ի վերջո, հաճելի անակնկալների համար միշտ չէ, որ հատուկ առիթ է պետք։ Երբեմն բավական է պարզապես վճարել Idram&IDBank հավելվածով և ստանալ ձեր idcoin-ները։

Արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img