Ֆինանսական տեխնոլոգիան՝ որպես վաճառքի շարժիչ. IDBank-ը Mantashyants Global Business Forum 2026-ում ներկայացրեց իր ֆինտեխ էկոհամակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ինչպե՞ս են ժամանակակից ֆինտեխ լուծումները փոխում սպառողական վարքագիծը, ընդլայնում բիզնեսների ֆինանսական հնարավորությունները և նպաստում տնտեսության ակտիվացմանը․ «Երբ ֆինանսական տեխնոլոգիան դառնում է վաճառքի շարժիչ»․ այս թեման Mantashyants Global Business Forum 2026-ում ներկայացրեց IDBank-ի առևտրային գործընկերների հետ հարաբերությունների վարչության ղեկավար Գրիգորի Յոլյանը։

Ելույթի առանցքային գաղափարն այն էր, որ ժամանակակից շուկայում վաճառքի հաջողությունը կախված է ոչ միայն ապրանքի կամ ծառայության որակից, այլև դրա հասանելիությունից, իսկ այդ հասանելիությունն ապահովող ամենահզոր գործիքը տեխնոլոգիան է։

Ներկայացնելով Idram&IDBank էկոհամակարգը՝ Գրիգորի Յոլյանը նշեց, որ QR-ով վճարումների ներդրման շնորհիվ մեկ միասնական թվային միջավայրում միավորվել են ավելի քան 1 միլիոն օգտատեր և շուրջ 30 հազար վաճառակետ՝ կապելով սպառողներին և բիզնեսներին։

Ելույթում անդրադարձ կատարվեց նաև Rocket Line ծառայությանը, որը հայկական շուկայում դարձավ «Buy now, pay later» մոդելի հաջողված օրինակ։ Այսօր ծառայության շրջանակում օրական ձևակերպվում է շուրջ 12 500 պայմանագիր, իսկ ամեն օր այն օգտագործում է մոտ 7000 եզակի հաճախորդ։

Rocket Line-ի հաջողությունից հետո նույն մոտեցումը կիրառվեց նաև բիզնեսների համար՝ ստեղծելով IDDistributor հարթակը։ Այն փոքր և միջին բիզնեսներին հնարավորություն է տալիս մատակարարման պահին վճարումներ կատարել ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ Rocket Distributor վարկային սահմանաչափի միջոցով՝ ապահովելով շրջանառու միջոցների հասանելիություն և խթանելով վաճառքները։ Միաժամանակ IDDistributor-ը նպաստում է կանխիկ շրջանառության կրճատմանը, բիզնես գործընթացների թվայնացմանը և ֆինանսական ներառականության բարձրացմանը, հատկապես մարզերում։

«Ֆինանսական տեխնոլոգիան վաճառք է ստեղծում այնտեղ, որտեղ նախկինում կային սահմանափակումներ։ Այն միավորում է մարդկանց, բիզնեսներին և ֆինանսական հնարավորությունները մեկ ընդհանուր հարթակում։ Իսկ երբ այդ կապը ստեղծվում է, աճում են ոչ միայն վճարումների ծավալները, այլև տնտեսության ընդհանուր ակտիվությունը»,- նշել է Գրիգորի Յոլյանը։

Idram-ն ու IDBank-ը շարունակում են իրականացնել իրենց ռազմավարությունը՝ ուղղված անկանխիկ տնտեսության զարգացմանը, բիզնես գործընթացների թվայնացմանը և Հայաստանում ֆինանսական ներառականության բարձրացմանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img