Fitch. Հայաստանի միջազգային պահուստների բավարարվածությունը մինչև 2028 թ․–ը կմնա համանման վարկանիշ ունեցող երկրների մակարդակից ցածր

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի միջազգային արժութային պահուստները հասել են ռեկորդային մակարդակի, սակայն միջնաժամկետ հեռանկարում երկրի արտաքին կարիքները ծածկելու համար դրանց բավարարվածությունը կմնա ավելի ցածր, քան համանման վարկանիշ ունեցող պետությունների միջին ցուցանիշը: Այս մասին ասված է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում:

«Մայիսի վերջի դրությամբ արժութային պահուստները հասել են ռեկորդային 5,9 միլիարդ ԱՄՆ դոլարի, քանի որ Հայաստանի Կենտրոնական բանկը ներքին շուկայում ԱՄՆ դոլար էր գնում»,- նշվում է զեկույցում:

Միևնույն ժամանակ, Fitch-ը նշում է, որ երկրի ներմուծման պահանջների բարձր մակարդակը սահմանափակելու է պահուստների բավարարվածության ցուցանիշը։

Գործակալության կանխատեսմամբ՝ մինչև 2028 թվականը Հայաստանի միջազգային պահուստները կծածկեն ընթացիկ արտաքին վճարումների ծավալը ներմուծման ընդամենը 3,6 ամսվա համար: Սա զգալիորեն ցածր է «BB» կատեգորիայի սուվերեն վարկանիշ ունեցող երկրների միջին մակարդակից, որը կազմում է 4,5 ամիս:

Հունիսի 18-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հայտարարել էր, որ Հայաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ ավելի քան 5,7 միլիարդ դոլարի։ Նրա խոսքով՝ միայն տարեսկզբից Կենտրոնական բանկը ձեռք է բերել շուրջ 1,1 միլիարդ դոլարի արժութային պահուստներ։

Ավելի վաղ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ կարգավորողը վերանայել է միջազգային պահուստների կառավարման մոտեցումները և պահուստների թարմացված ռազմավարության մեջ որոշում է կայացրել ոսկին չներառել դրանց կազմում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img