Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը մեկնարկել է «Ավելի շատ հնարավորություններ Mastercard World Travel քարտով» ակցիան, որի գլխավոր մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ Յունիբանկում ձևակերպել Mastercard World «Travel» քարտ և այդ քարտով կատարել առնվազն մեկ գործարք արտերկրում։ Հաղթողը պատահականության սկզբունքով կընտրվի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 20-ը։

Mastercard World «Travel»-ը բազմարժութային քարտ է, որը միավորում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով հաշիվները։ Սա հնարավորություն է տալիս արտերկրում գնումների համար վճարել համապատասխան արժույթով՝ խուսափելով ավելորդ փոխարկումներից:

Mastercard World «Travel» քարտը նախատեսված է նրանց համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում և գնահատում են հարմարավետությունն ու առավելությունները։ Քարտապաններին տրամադրվում է արտոնությունների լայն փաթեթ, որը ներառում է LoungeKey ծրագրի շրջանակում աշխարհի օդանավակայանների բիզնես-սրահներ տարեկան 6 անվճար մուտք քարտապանի և նրա հյուրերի համար, Fast Track Pass ծառայությունից տարեկան 6 անգամ անվճար օգտվելու հնարավորություն, 1 ԳԲ անվճար ինտերնետ ռոումինգ, ինչպես նաև շուրջօրյա կոնսիերժ ծառայություն։

Mastercard World «Travel» քարտը կարելի է ձևակերպել առցանց՝ անցնելով հետևյալ հղումով, կամ Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում։ Առցանց ձևակերպման դեպքում քարտի թողարկումն անվճար է, իսկ տարեկան սպասարկման վճարը գանձվում է միայն երկրորդ տարվանից։

Քարտի առաքումն իրականացվում է անվճար՝ հաճախորդի նշած հասցեով Հայաստանի տարածքում։ Ակցիային կարող են մասնակցել 18 տարին լրացած ֆիզիկական անձինք։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img