Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Շուրջ  30 տարի «Արաքս» թռչնաֆաբրիկան ամեն օր հայկական շուկան ապահովում է թարմ թռչնամսով և հավկիթներով։ Թռչնաֆաբրիկան ամեն  օր արտադրում և իրացնում է ավելի քան 10 տոննա հավի միս, որը կազմում է Հայաստանում օրական սպառվող  թռչնամսի մինչև 40%-ը, ինչպես նաև 400.000 հավկիթ, ինչը Հայաստանում 1 օրում սպառվող քանակի կեսից ավելին է։

Թռչնաֆաբրիկայում արտադրությունն ավտոմատացված է. գործող 25 թռչնանոցներին կերի տրամադրումը, հավկիթների տեղափոխումն արտադրական միջավայր, ինչպես նաև տեսակավորումն իրականացվում է եվրոպական բարձրակարգ սարքավորումների միջոցով։ Որակի ապահովմամբ և վերահսկողությամբ ևս թռչնաֆաբրիկան  շուկայում առաջատարներից է:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ արտադրությունը համալրվել է անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով՝ բեռնատար մեքենաներով, ամբարձիչով, գեներատորներով ու բարձր հզորությամբ արևային կայանով, որը թռչնաֆաբրիկայում տեղադրել է Ակբա Լիզինգի մեկ այլ գործընկեր՝ «Սան Պրովայդեր» ընկերությունը։

«Թռչնաֆաբրիկայի արտադրության ամբողջ գործընթացն ավտոմատացված է։ Մեր արտադրանքը շուկայում տարբերվում է իր բարձր որակով, սպառողների ընտրությամբ և դրա շնորհիվ է, որ ամեն տարի մենք պահպանում ենք առաջատարի դիրքերը։ Ակբա Լիզինգի միջոցով ձեռք բերված սարքավորումները մեզ հնարավորություն են տալիս էլ ավելի զարգացնել արտադրությունը և որակապես լավ արտադրանք ստանալ։ Թռչնաֆաբրիկայում տեղադրել ենք նաև արևային կայան, որի շնորհիվ բավականաչափ էներգիա ենք խնայում»,- նշել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի մարքեթինգի բաժնի ղեկավար Սեդա Հովսեփյանը։

«Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ «Արաքս» թռչնաֆաբրիկայում տեղադրվեց 2550 հատ Jinko Solar վահանակ և 15 Huawei ինվերտորներ, որոնց արդյունքում ունեցանք 1500 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Արևային կայանի արտադրանքը տարեկան կազմելու է 2.2 միլիոն կՎտ/ժ, որը համեմատության համար, կարելի է ասել, տարեկան 600–ից 700 բնակարանի հոսանքի սպառումն է»,- նշել է «Սան Պրովայդեր» ընկերության տնօրեն  Վահան Օհանջանյանը։

«Արաքս» թռչնաֆաբրիկան  շարունակում է ընդլայնել իր տեսականին և ներկայանալ նոր արտադրատեսակներով: Ընկերությունն արդեն շուկա է ներկայացնում նաև հավի մսից պատրաստվող կիսաֆաբրիկատներ ու նրբերշիկներ։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img