ՀՀ բանկերի կապիտալը հունիսի վերջին կազմել է գրեթե 2,23 տրլն դրամ՝ տարեկան 13,63% աճով

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․     Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 2 տրլն 226,85 մլրդ դրամ՝ 2025 թ.-ի հունիսի 30-ի համեմատ ավելանալով 13,63%-ով, իսկ 2026 թ.-ի մարտի 31-ի համեմատ նվազելով 3,13%-ով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշային աղյուսակի համաձայն՝ ընդհանուր կապիտալի ցուցանիշով խոշորագույն լավագույն 3 բանկերի ցանկում ընդգրկված են.

Արդշինբանկը — 394,3 մլրդ դրամ (տարեկան աճը՝ 2,05%, եռամսյակային նվազումը՝ 14,01%), Ամերիաբանկը — 358,08 մլրդ դրամ (տարեկան աճը՝ 23,92%, եռամսյակային նվազումը՝ 0,04%), ԱՄԻՕ Բանկը — 203,7 մլրդ դրամ (տարեկան աճը՝ 17,01%, եռամսյակային աճը՝ 0,57%)։

/հազ․ դրամ/

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՆ ԸՍՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՑՈՒՑԱՆԻՇԻ
ՏԵՂԲԱՆԿ30/06/202531/03/202630/06/2026աճի համեմատում (%) 
նախորդ եռամսյակի համեմատ2025 թվականի I կիսամյակի համեմատ
1ԱՐԴՇԻՆԲԱՆԿ386,364,336458,521,483394,300,801-14.01%2.05%
2ԱՄԵՐԻԱԲԱՆԿ288,962,629358,234,788358,075,814-0.04%23.92%
3ԱԿԲԱ ԲԱՆԿ174,084,034202,540,804203,691,8480.57%17.01%
4ԱՄԻՕ ԲԱՆԿ181,988,043218,930,060200,427,286-8.45%10.13%
5ԻՆԵԿՈԲԱՆԿ110,285,756128,140,905127,802,898-0.26%15.88%
6ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ93,220,171109,515,268109,479,723-0.03%17.44%
7ԷՎՈԿԱԲԱՆԿ95,320,435108,288,401107,688,455-0.55%12.98%
8IDBank77,081,43590,033,18495,614,1766.20%24.04%
9ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ75,846,32992,960,73595,009,6502.20%25.27%
10ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ81,253,59192,109,69393,169,6301.15%14.67%
11ՖԱՍԹ ԲԱՆԿ72,770,16585,777,10990,661,4665.69%24.59%
12ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ72,757,36484,092,66183,958,969-0.16%15.40%
13 ВТБ ԲԱՆԿ (ՀԱՅԱՍՏԱՆ)62,897,38370,305,11672,756,7513.49%15.68%
14ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ61,670,64967,572,31969,517,0912.88%12.72%
15ՅՈՒՆԻԲԱՆԿ52,865,32154,450,11145,339,208-16.73%-14.24%
16ԱՐՑԱԽԲԱՆԿ37,728,08641,083,41742,614,2853.73%12.95%
17ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ34,618,23736,197,74136,742,7821.51%6.14%
ԲԱՆԿԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ1,959,713,9642,298,753,7952,226,850,833-3.13%13.63%

Բանկերի շահույթի ցուցանիշով վարկանիշային աղյուսակի կազմման աղբյուրն է «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները։ Օպերատիվ տվյալներ 2026 թ.-ի II եռամսյակի համար» տեղեկագիրը, որը կազմվել է ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա։

Սույն տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected])։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img