Արտերկրից դեպի Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը I կիսամյակում ավելացել է մոտ 2,3 անգամ

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ բանկային համակարգի միջոցով Հայաստանում ֆիզիկական անձանց օգտին արտերկրից կատարված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2026 թվականի հունվար-հունիսին կազմել է 1,38 մլրդ դոլար՝ 2025 թվականի հունվար-հունիսի 587,6 մլն դոլարի դիմաց, նշվում է հանրապետության Կենտրոնական բանկի հաշվետվության մեջ։

Այսպիսով, տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է 2,34 անգամ:

Ընդ որում, միայն հունիսին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 292,5 մլն դոլար՝ անցյալ տարվա մայիսի 75,9 մլն դոլարի դիմաց:

ՀՀ բանկային համակարգի միջոցով Հայաստանում ֆիզիկական անձանց օգտին արտերկրից ստացված անդրսահմանային փոխանցումների ներհոսքը այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 3,57 մլրդ դոլար՝ անցյալ տարվա 6 ամիսների 2,76 մլրդ դոլարի դիմաց:

Դեպի Հայաստան փոխանցումների գծով առաջատարների թվում են Ռուսաստանը՝ 2,42 մլրդ դոլար և ԱՄՆ-ն՝ 399,7 մլն դոլար: Ընդ որում, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դեպի Հայաստան փոխանցումներով առաջատար են եղել նաև 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով (համապատասխանաբար՝ 1,77 մլրդ դոլար և 327,6 մլն դոլար):

Միևնույն ժամանակ, ՀՀ բանկային համակարգի միջոցով Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձանց փոխանցումների արտահոսքը 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել է 2,19 մլրդ դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 2,17 մլրդ դոլարի դիմաց:

Հայաստանից արտերկիր փոխանցումների գծով հաշվետու ամիսներին առաջատարներն են եղել ԱՄՆ-ն (340,7 մլն դոլար) և ԱՄԷ-ն (307,5 մլն դոլար): 2025 թվականի հունվար-հունիսին առաջատարներն էին ԱՄԷ-ն (343,5 մլն դոլար) և Շվեյցարիան (343,3 մլն դոլար):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img