Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվներն առաջին կիսամյակում գերազանցել են 905 մլրդ դրամ, տարեսկզբին գրանցվել է 5.12% աճ

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 905.17 մլրդ դրամ՝ 2026 թվականի մարտի 31-ի համեմատ ավելանալով 2.58%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 5.12%-ով: Այս մասին վկայում են հանրապետության վարկային կազմակերպությունների ամփոփ ֆինանսական հաշվետվության տվյալները:

Ակտիվների կառուցվածքում զգալի մաս (75.32%) զբաղեցնում են հաճախորդներին տրամադրված վարկերը և այլ փոխառությունները, լիզինգային գործառնությունները, որոնց ծավալը 2026 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է 681.76 մլրդ դրամ:

102.3 մլրդ դրամ ծավալով ներդրումային պորտֆելի մասնաբաժինը կազմում է 11.30%, բանկերում տեղաբաշխված միջոցների և դրամական շուկաներում այլ ներդրումների մասնաբաժինը՝ 4.62% (ծավալը՝ 41.78 մլրդ դրամ), կանխիկ դրամական միջոցների և բանկային հաշիվների մասնաբաժինը՝ 3.20% (ծավալը՝ 28.99 մլրդ դրամ), հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասնաբաժինը՝ 1.09% (ծավալը՝ 9.88 մլրդ դրամ), իսկ այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարների մասնաբաժինը՝ 0.14% (ծավալը՝ 1.29 մլրդ դրամ): 39.17 մլրդ դրամ ծավալով մնացած ակտիվներին բաժին է ընկնում 4.33%:

Աղբյուրը՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպություններ (գործունեության հիմնական ցուցանիշները): 2026 թվականի II եռամսյակ» ֆինանսատնտեսական տեղեկագիր։

Տվյալ բյուլետենը, որտեղ ամփոփված է ավելի մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև գործակալության այլ տեղեկատվական պրդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail: [email protected])

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img