Կառավարությունը քննարկում է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների առողջության ապահովագրության վճարի նոր մեխանիզմ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Կառավարությունը քննարկում է 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու հնարավոր սցենարները։

Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվող տարբերակներից մեկի համաձայն՝ 2027 թվականից մեկ անձի համար նախատեսված ամսական 10 800 դրամ վճարից 4 400 դրամը կսուբսիդավորի կառավարությունը, 2 000 դրամը կվճարի աշխատողը՝ (նույնքան, որքան մինչև 2026 թվականի հունվարի 1-ը վճարում էր «Զինապահ» հիմնադրամին), իսկ մնացած 4 400 դրամը կվճարի գործատուն։

«Եթե աշխատավարձը կփոխվի, կբարձրանա և կհատի 200 000 դրամի շեմը, այդ դեպքում արդեն այդքան աշխատավարձ ստացող քաղաքացիները կներառվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների համար գործող համակարգում», – նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` 2028 թվականի հունվարի 1-ից արդեն, գուցե, գործարկվի հետևյալ սցենարը. 10800 դրամ ծախսի 6000 դրամը կվճարի աշխատողը, իսկ մնացած պակասող 4800 դրամը շարունակի վճարել գործատուն՝ կրկին այն պայմանով՝ քանի դեռ աշխատավարձը ցածր է 200 հազար դրամից։

Փաշինյանն ընդգծեց, որ աշխատողը կարող է նաև հետ ստանալ այս գումարը որպես սոցիալական կրեդիտ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու պարագայում։

Վարչապետը հայտնեց, որ քննարկումները դեռ շարունակվում են ԱԺ-ի, աշխատողների և գործատուների ներկայացուցիչների հետ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img