«Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․ /ԱՌԿԱ/. Յունիբանկի հովանավորությամբ ստեղծված «Յունիսպորտ» ֆուտզալի ակումբը օգոստոսի 26-ին, 27-ին և 29-ին Երևանում կանցկացնի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները։ Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» պայքարելու է մրցաշարի հիմնական փուլի ուղեգրի համար։ Թիմի մրցակիցներն են Գերմանիայի հնգակի չեմպիոն «Վեյլիմդորֆը», Էստոնիայի չեմպիոն «Տալլինը» և Իսլանդիան ներկայացնող «Ռեյկյավիկը»։ 

 «Յունիսպորտը» մրցաշարին մոտենում է տպավորիչ արդյունքներով։ Հայաստանի Բարձրագույն լիգայում թիմն անցկացրել է անպարտելի մրցաշրջան՝ տանելով 16 հաղթանակ և խփելով 323 գոլ։

 «Չեմպիոնների լիգայում Հայաստանը ներկայացնելը մեզ համար մեծ պատասխանատվություն է։ Մենք ունենք հավակնոտ թիմ, որն արդեն ապացուցել է իր ուժը Հայաստանի առաջնությունում։ Այժմ մեր նպատակն է նույն վստահությամբ հանդես գալ միջազգային ասպարեզում և պայքարել հիմնական փուլի ուղեգրի համար։ Հատկապես կարևոր է, որ հանդիպումներն անցկացվելու են Երևանում․ մեր երկրպագուների աջակցությունը կարող է լրացուցիչ ուժ հաղորդել թիմին։ Շնորհակալ ենք Յունիբանկին՝ ակումբի կողքին լինելու և մեր զարգացմանն աջակցելու համար», – նշել է «Յունիսպորտ» ակումբի տնօրեն Դավիթ Խաչատրյանը։

Աջակցելով ակումբին՝ Յունիբանկը նպատակ ունի նպաստել Հայաստանում ֆուտզալի զարգացմանը, բարձրացնել հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ և աջակցել մրցունակ թիմի ձևավորմանը, որը կարող է արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում։

 «Յունիսպորտի»՝ Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները կհեռարձակվեն Առաջին հեռուստաընկերության եթերում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img