Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․ /ԱՌԿԱ/. Դավիթ Հովհաննիսյանի ստեղծած սեղանի խաղերի հաջողության պատմությունը սկսվել է տան հարևանությամբ գտնվող փոքրիկ ավտոտնակից։ Դավիթն ու ընկերներն ուսուցողական խաղեր ստեղծում էին դեռ ուսանողական տարիներից. պատվերների ավելացմանը զուգահեռ որոշեցին ընդլայնել բիզնեսը։

 Այժմ Հոլ ընկերությունը ստեղծում է ժամանցային և ինտելեկտուալ խաղեր՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար: Հայկական արտադրության խաղերը զարգացնում են լեզվամտածողությունը, շփման ունակությունները, ուշադրությունը, կողմնորոշվելու հմտությունները, տրամաբանությունն ու աշխարհընկալումը:

Հոլ ընկերության  զարգացման գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի աջակցությամբ էլ Դավիթը կարողացավ ընդլայնել, այնուհետև տեխնիկապես վերազինել իր բիզնեսը։

 «Մեր առաքելությունն է ստեղծել օֆլայն խաղեր, որոնք իրական ժամանակահատվածում մարդկանց միմյանց հետ շփվելու հնարավորություն են տալիս։ Մեր հաջորդ առաքելությունը խաղերի միջոցով ծնող-երեխա կապի  ստեղծումն է։ Մի անգամ շատ մեծ պատվեր ունեինք, որի համար մեծ քանակի խաղեր պետք է արտադրեինք, բայց միջոցներ չկային։ Հենց այդ ժամանակահատվածում սկսվեց Ակբայի հետ մեր համագործակցությունը։ Բանկի հետ, բացի բուն համագործակցությունից, նաև այլ ուղղությամբ ենք աշխատում.  մասնաճյուղերից մի քանիսում բանկը ցուցադրում է մեր արտադրանքը»,- նշել է Հոլ սեղանի խաղերի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանը։

Ընկերության հաջորդ նպատակը խաղերի արտահանումն է։ Դավիթը և թիմակիցները համոզված են՝ զարգացման հաջորդ հնարավորությունը միջազգային շուկաներ մուտք գործելն է։

Այժմ Հոլ ընկերությունն արտադրում է հիսունից ավելի խաղ տարբեր տարիքային խմբերի համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img