ՀՀ-ի պետական պարտքը  միջնաժամկետ հեռանկարում կայուն կլինի 40%-ից փոքր-ինչ բարձր մակարդակում. S&P

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․    Հայաստանի պետական պարտքը (բացառությամբ իրացվելի ակտիվների) միջնաժամկետ հեռանկարում ընդհանուր առմամբ կայուն կմնա ՀՆԱ-ի 40%-ից փոքր-ինչ բարձր մակարդակում: Այս մասին ասվում է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում:

«Հիմնական ֆիսկալ ռիսկերը կապված կլինեն եկամուտների աճը պահպանելու կառավարության կարողության հետ՝ միաժամանակ բավարարելով ծախսերի կառուցվածքային պահանջարկը, հատկապես պաշտպանության, առողջապահության և ենթակառուցվածքների ոլորտներում», – ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, ինչպես նշում են վերլուծաբանները, հնարավոր պետական միջամտությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի գործունեությանը կարող է առաջացնել պայմանական ֆիսկալ պարտավորություններ՝ կախված այդ միջամտության ձևից և փոխհատուցման վճարների ծավալից:

«Այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք, որ ֆինանսների կշռադատված կառավարումը, կապիտալի ներքին և արտաքին շուկաներին պահպանվող հասանելիությունը և անվանական ՀՆԱ-ի կայուն աճը կապահովեն պետական պարտքի կայունությունը միջնաժամկետ հեռանկարում», – ասվում է զեկույցում:

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի համախառն պետական պարտքը 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 13 900.932 մլն դոլար՝ 2026 թ.-ի մայիսի 31-ի համեմատ ավելանալով 8.476 մլն դոլարով։ Ընդհանուր պարտքի կառուցվածքում 13 892.560 մլն դոլարը բաժին է ընկնում կառավարության պարտքին (ամսական աճը՝ 8.424 մլն դոլար), իսկ 8.373 մլն դոլարը՝ համայնքների պարտքին (ամսական աճը՝ 0.052 մլն դոլար)։

Ավելի վաղ ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 45%-ի:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img