Հայաստանի բանկերի ներդրումների պորտֆելը II եռամսյակում կազմել է 1,93 տրլն դրամ՝ տարեսկզբից գրանցելով 9,5%–ի անկում

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր ներդրումային պորտֆելը 2026 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է 1,933,341,220 հազար դրամ՝ տարեսկզբից կրճատվելով 202,38 մլրդ դրամով կամ 9,48%-ով: Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները: 2026 թվականի II եռամսյակ» տեղեկագրի տվյալները:

Միայն երկրորդ եռամսյակում բանկերի ներդրումային պորտֆելը նվազել է 280,76 մլրդ դրամով կամ 12,68%-ով:

Պորտֆելի հիմնական մասը՝ 1,26 տրլն դրամ կամ 65,17%-ը, կազմել են մինչև մարման ժամկետը պահվող ներդրումները:

Վաճառքի համար նախատեսված ներդրումների ծավալը հասել է 624,15 մլրդ դրամի՝ 32,28% մասնաբաժնով: Առևտրային նպատակներով ֆինանսական ներդրումներին բաժին է ընկել 38,72 մլրդ դրամ կամ համախառն պորտֆելի 2%-ը, իսկ վերահսկվող անձանց կանոնադրական կապիտալում ներդրումներին՝ 10,51 մլրդ դրամ կամ 0,54%-ը:

Խոշորագույն ներդրումային պորտֆելը հունիսի վերջի դրությամբ արձանագրվել է Արդշինբանկի մոտ՝ 306,45 մլրդ դրամ: Ընդ որում, տարեսկզբից տվյալ ցուցանիշը կրճատվել է 29,86%-ով, իսկ երկրորդ եռամսյակում՝ 40,4%-ով:

Ներդրումային պորտֆելի մեծությամբ երկրորդ տեղում է ԱՄԻՕ բանկը՝ 259,92 մլրդ դրամ ցուցանիշով, որը տարեսկզբից ավելացել է 7,2%-ով, իսկ եռամսյակի ընթացքում՝ կրճատվել 4,6%-ով:

Այնուհետև հաջորդում են Ամերիաբանկը՝ 210,07 մլրդ դրամ (անկումը տարեսկզբի համեմատ՝ 17,26%, եռամսյակի ընթացքում՝ 0,84%), Ինեկոբանկը՝ 175,1 մլրդ դրամ (անկումը տարեսկզբի համեմատ՝ 4,55%, եռամսյակի ընթացքում՝ 6,64%) և Արմսվիսբանկը՝ 172,08 մլրդ դրամ (անկումը տարեսկզբի համեմատ՝ 9,75%, եռամսյակի ընթացքում՝ 4,38%):

Միևնույն ժամանակ, երկրորդ եռամսյակում ներդրումային պորտֆելի ամենամեծ աճը գրանցել է Ֆասթ Բանկը՝ 70,53%-ով՝ մինչև 38,76 մլրդ դրամ: Հայէկոնոմբանկի մոտ ցուցանիշն աճել է 5,51%-ով՝ մինչև 103,16 մլրդ դրամ, իսկ Յունիբանկի մոտ՝ 5,39%-ով՝ մինչև 26,43 մլրդ դրամ:

Տարեսկզբից առավել էական աճ է արձանագրել Բիբլոս Բանկ Արմենիան՝ 37,64%-ով, Ֆասթ Բանկի մոտ՝ 37,51%-ով և Հայէկոնոմբանկի մոտ՝ 15,4%-ով:

Տարեսկզբից ներդրումային պորտֆելի առավել նկատելի կրճատում գրանցել Արդշինբանկը՝ 29,86%-ով, Կոնվերսբանկը՝ 20,16%-ով, Ամերիաբանկը 17,26%-ով, Էվոկաբանկը՝ 14,37%-ով և IDBank-ը՝ 13,85%-ով:

2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում էր 17 առևտրային բանկ: Մեկ բանկի ներդրումային պորտֆելի միջին չափը կազմում էր 113,73 մլրդ դրամ:

Այս տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]): ($1-ը՝ 365,38 դրամ):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img