Հայաստանի պահուստների ռեկորդային աճը՝ մինչև 6,9 մլրդ դոլար, հունիսին ապահովել է բուֆեր բարձր աշխարհաքաղաքական ռիսկերի պայմաններում․ S&P

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի միջազգային պահուստներն աճել են մոտ 40%-ով և 2026 թվականի հունիսին հասել են ռեկորդային՝ 6,9 մլրդ դոլարի, ինչը նպաստել է երկրի արտաքին պահուստների ամրապնդմանը՝ չնայած բարձր աշխարհաքաղաքական ռիսկերին։ Այս մասին ասվում է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության հաշվետվության մեջ։

«Հայաստանի միջազգային պահուստները 2026 թվականին զգալիորեն ամրապնդվել են՝ ապահովելով կարևոր բուֆեր տարածաշրջանում բարձր աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում», — ասվում է ակնարկում։

Վերլուծաբանները նշում են, որ աճը պայմանավորված է պետական եվրապարտատոմսերի թողարկմամբ, Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնումներով և արտերկրից զգալի ֆինանսական ու կապիտալի ներհոսքերով։

«Մենք ակնկալում ենք, որ երկրի միջազգային պահուստներт ընդհանուր առմամբ կայուն կմնան», — նշում են գործակալությունից։

Ավելի վաղ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ կարգավորիչը վերանայել է միջազգային պահուստների կառավարման մոտեցումները և պահուստների թարմացված ռազմավարության շրջանակում որոշել է ոսկին չներառել դրանց կազմում։

Հունիսի 18-ին ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հայտարարել էր, որ միայն տարվա սկզբից կարգավորիչը ձեռք է բերել շուրջ 1,1 մլրդ դոլարի արտարժութային պահուստներ։

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն ավելի վաղ կանխատեսել էր, որ մինչև 2028 թվականը Հայաստանի պահուստները կծածկեն ընթացիկ արտաքին վճարումների 3,6 ամիսը՝ «BB» կատեգորիայի վարկանիշ ունեցող երկրների 4,5 ամսվա մեդիանային ցուցանիշի համեմատ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img