S&P. Հայաստանում բանկային ոլորտը լավ կապիտալացված է և  բարձր շահութաբեր

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․  Հայաստանում բանկային ոլորտը մնում է լավ կապիտալացված և բարձր շահութաբեր, ինչին նպաստում են բարձր զուտ տոկոսային եկամուտներն ու տնտեսական կայուն աճը: Այս մասին ասվում է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում:

«Վարկավորման աճը մնում է բարձր՝ հիմնականում պայմանավորված սպառողական և հիփոթեքային վարկավորմամբ, թեև մակրոպրուդենցիալ միջոցառումների խստացումն ու հիփոթեքային հարկային արտոնությունների աստիճանական վերացումը սկսել են նվազեցնել բնակարանների պահանջարկը, մասնավորապես՝ Երևանում», – նշված է զեկույցում:

Չնայած վարկավորման արագ աճը հանգեցրել է մասնավոր հատվածի պարտքի ավելացմանը, գործակալության վերլուծաբանները դրա հետ կապված ռիսկերը ներկայումս վերահսկելի են համարում: Դրան նպաստում են բանկերի կապիտալի զգալի պաշարները, ակտիվների կայուն որակը և բարձր շահութաբերության պահպանման ակնկալիքները:

Որպես կանխարգելիչ միջոցառում՝ Կենտրոնական բանկը հուլիսին 0.25 տոկոսային կետով բարձրացրել է հակացիկլիկ բուֆերը. 2.0% դրույքաչափն ուժի մեջ կմտնի 2027 թ.-ի փետրվարին:

«Բանկերի բալանսների աստիճանական ապադոլարացումը հետագայում նվազեցրել է արժութային ռիսկերը,  ոչ ռեզիդենտներից և միջազգային ֆինանսական կազմակերպություններից ֆինանսավորման ավելացումը դժվար թե հանգեցնի ֆինանսավորման պայմանների էական վատթարացման: Բանկային հատվածի համար հիմնական ռիսկ է մնում աշխարհաքաղաքական բարձր անորոշությունը», – ընդգծվում է զեկույցում:

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները․ 2026 թվականի II եռամսյակի օպերատիվ տվյալներ» տեղեկագրի, որը կազմվել է ՖՀՄՍ միջազգային ստանդարտներով հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա, Հայաստանի բանկերի ընդհանուր զուտ շահույթը 2026 թ.-ի I կիսամյակի արդյունքներով կազմել է 219․72 մլրդ դրամ՝ աճելով 9․48%-ով։ Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները 2026թ․ հունիսի 30-ի դրությամբ կազմել են 13․84 տրլն դրամ (տարեկան աճը՝ 19․15%), բանկերի վարկային ներդրումների ծավալը՝ 8․56 տրլն դրամ (աճը՝ 23․56%), ընդհանուր պարտավորությունները՝ 11․61 տրլն դրամ (աճը՝ 20․27%), իսկ ընդհանուր կապիտալի ծավալը՝ 2․23 տրլն դրամ (աճը՝ 13․63%):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կլիմայական ռիսկերը՝ բնակավայրերի մակարդակով․ ԿԲ-ն նոր գործիք է ներկայացրել

ՀՀ կենտրոնական բանկը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, ներկայացրել է «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բնակավայրերի մակարդակով դիտարկել տարբեր տարածքներին բնորոշ կլիմայական և բնական վտանգները

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով

Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img