Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեում

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․  Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ավարտի մասին։ Այսօր՝ օգոստոսի 26-ին մեկնարկած թողարկումն արժանացավ ներդրողների բարձր հետաքրքրությանը. 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 9.5 % արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմսերը տեղաբաշխվեցին գերարագ՝ ընդամենը 55 րոպեում:

Շարունակվում է Բանկի ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 5% արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Պարտատոմսերը կարող եք արագ ու հարմարավետ ձեռք բերել Converse Mobile հավելվածով և Կոնվերս Բանկի մասնաճյուղերում։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում։

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին, Թողարկումների վերջնական պայմաններին և ձեռքբերման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img