«Կուբ Ինվեսթ»-ը  Հայաստանի ներդրումային ընկերություններից առաջինն է, որը թողարկում է 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր. գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  «Կուբ Ինվեսթ» (Cube Invest) ներդրումային ընկերությունը դարձել է Հայաստանում առաջին ներդրումային ընկերությունը, որը տեղական շուկայում թողարկել է պարտատոմսեր, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

«Մենք սկսել ենք 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով սեփական պարտատոմսերի տեղաբաշխումը։ Ակնկալում ենք, որ պարտատոմսերը կարող են ամբողջությամբ տեղաբաշխվել արդեն օրվա ընթացքում։ Իմ ունեցած տեղեկություններով՝ շատ քիչ ժամանակ է մնացել։ Ես սա գնահատում եմ որպես մեր գործընկերների, ինստիտուցիոնալ և մանրածախ ներդրողների կողմից վստահության ցուցանիշ, ինչպես նաև հաստատում այն բանի, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ», – Երևանում «INVESTMENT PERSPECTIVES 2026» միջազգային կոնֆերանսի ժամանակ ասել է Մարգարյանը։

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար դրամ։

Մարգարյանի խոսքով՝ առաջին 6 ամիսների ընթացքում պարտատոմսերի տոկոսադրույքը կկազմի տարեկան 10.5%: «Հետագա արժեկտրոնային ժամանակահատվածներում տոկոսադրույքը կլինի լողացող և կհաշվարկվի ՀՀ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ գումարած 4 տոկոսային կետի հիման վրա», – ասել է Մարգարյանը։

Խոսելով թողարկման ծավալի մասին՝ Մարգարյանը նշել է, որ պարտատոմսեր թողարկելիս ընկերությունը հիմնվել է սեփական ֆինանսական ցուցանիշների և ֆինանսավորման կարիքների վրա։

 «Կուբ Ինվեսթ»-ը նախատեսում է ներգրավված միջոցներն օգտագործել, մասնավորապես, իրացվելիությունը մեծացնելու, նոր պրոդուկտներ մշակելու և թողարկելու, ինչպես նաև տեխնիկական և տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումներ մշակելու համար։

«Այս քայլերով մենք ձգտում ենք ընդլայնել ներդրողների հնարավորությունները և մեր ներդրումն ունենալ ֆինանսական շուկայի զարգացման գործում», – ասել է Մարգարյանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img