Հայաստանի կապիտալի շուկան հետ է մնում երկրի տնտեսության իրական ներուժից․ «Կուբ Ինվեսթ»–ի գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին ենթարկվել է զգալի վերափոխման՝ ստանալով տեխնոլոգիաների, ֆինանսական ծառայությունների, ձեռներեցության և ներդրողների հետաքրքրության աճի աջակցությունը։ Այս առաջընթացը՝ կայուն և պատշաճ կարգավորվող ֆինանսական համակարգի հետ համատեղ, ամուր հիմք է ստեղծում երկրի կապիտալի շուկայի հետագա զարգացման համար:

Երևանում կայացած  «INVESTMENT PERSPECTIVES 2026»  համաժողովի ժամանակ «Կուբ Ինվեսթ»  ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն ընդգծել է Հայաստանի կապիտալի շուկայի դեևս չիրացված նշանակալի ներուժը և դրա զարգացումը երկրի ընդհանուր տնտեսական առաջընթացին առավել համահունչ դարձնելու հնարավորությունը։

«Մեր տնտեսությունը փոքր է, բայց արագ վերափոխվող։ Մեր տեխնոլոգիական ոլորտը միջազգային մակարդակի է։ Բարեբախտաբար, բանկային համակարգը և առհասարակ ֆինանսական համակարգը կայուն է և շատ լավ կարգավորվող։ Միևնույն ժամանակ, կապիտալի շուկայի խորությունը դեռևս հետ է մնում մեր տնտեսության իրական ներուժից»,– ասաց Մարգարյանը Երևանում կայացած «INVESTMENT PERSPECTIVES 2026» համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով, հենց այս բացն է, որ պետք է լրացնել հետևողական աշխատանքի միջոցով։ Մարգարյանը նշեց, որ կապիտալի շուկան այն օղակն է, որը խնայողությունը վերածում է ներդրման, իսկ ներդրումը զարգացման։

«Առանց այդ օղակի ընկերություններն ավելի դանդաղ են մեծանում, ներդրողներն ընտրում են ավելի սահմանափակ գործիքներից, իսկ տնտեսությունը շարունակում է հիմնականում կախված մնալ ֆինանսավորման մեկ աղբյուրից», – ասաց նա։

Միաժամանակ Մարգարյանն ընդգծեց, որ կապիտալի շուկայի զարգացումն անհնար է ապահովել մեկ կառույցի ջանքերով և պահանջում է ամբողջական էկոհամակարգի ձևավորում։

Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է ամբողջական էկոհամակարգ, վստահություն ստեղծող կարգավորող, շուկայի դերը կարևորող պետություն, զարգացող բորսա, պատրաստ ներդրողներ և ավելի թափանցիկ ու հանրային դառնալու պատրաստ թողարկողներ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img