Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

 Անժամկետ պարտատոմսերը հնարավորություն են տալիս երկարաժամկետ հեռանկարում ստանալ կանոնավոր արժեկտրոնային եկամուտ։ Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է 13,2%, որից հետո այն կհաշվարկվի՝ պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի՝ 3 ամիս ժամկետայնության համար հաշվարկված մինչև մարում եկամտաբերությանը գումարելով 6%։ Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ։

 Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ, իսկ ձեռքբերման նվազագույն ծավալը՝ 1 000 000 ՀՀ դրամ։

 Բանկի կողմից թողարկված անվանական անժամկետ պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով, կարգով և պայմաններով։

 Թողարկողի և թողարկվող արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության համար անհրաժեշտ է համատեղ դիտարկել ծրագրային ազդագիրը (գրանցված է 26.11.2025 թ. թիվ 1/427 Ա որոշմամբ), դրա լրացումները և սույն թողարկման վերջնական պայմանները։ Ներդրողները անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագրի և ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերի տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակներին ծանոթանալ՝ www.unibank.am կայքում։

 Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img