35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։ Բանկի բոլոր մասնաճյուղերը տոնական տրամադրությամբ, անակնկալներով ու նվերներով ողջ օրը սպասարկում էին հաճախորդներին։ Հերթական գործարքի համար մասնաճյուղեր այցելած հաճախորդները հնարավորություն ունեին շահելու թեմատիկ նվերներից որևէ մեկը՝ պտտելով հաջողության անիվը։

Իր 35-ամյա պատմության ընթացքում IDBank-ը միշտ իր գործունեության կենտրոնում է պահել հաճախորդին։

«Տարիների ընթացքում փոխվել են ծառայությունները, զարգացել են տեխնոլոգիաները, բայց անփոփոխ է մնացել մեր նպատակը՝ լինել հաճախորդների կողքին, հասկանալ նրանց կարիքներն ու առաջարկել ժամանակակից և հարմարավետ բանկային լուծումներ։ Շնորհակալ ենք մեր հաճախորդներին՝ տարիների վստահության և IDBank-ն ընտրելու համար։ Այդ վստահությունն է մեզ ոգեշնչում շարունակել զարգանալ, նոր լուծումներ առաջարկել և ամեն օր ավելի լավը դառնալ մեր հաճախորդների համար», – ասաց IDBank-ի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Տիգրան Այվազյանը։

Բանկի «Բաղրամյան» մասնաճյուղում հաճախորդներին կրկնակի անակնկալ էր սպասվում։ Բացի տոնական նվերներից, նրանք հնարավորություն ունեին շահելու Արա Թադևոսյանի «Բաղրամյանով վերև-ներքև» գիրքը հենց հեղինակի կողմից՝ նրա մակագրությամբ։

«IDBank-ի հետ մենք շատ երկար ենք համագործակցում՝ ամենատարբեր նախաձեռնությունների շրջանակում։ Երբ մեկ ամիս առաջ լույս տեսավ իմ գիրքը, մեզ մոտ միտք առաջացավ Բանկի Բաղրամյան պողոտայի մասնաճյուղում, որը, երևի թե, Հայաստանի ամենահին բանկային մասնաճյուղերից մեկն է, այսպիսի անակնկալ մատուցել հաճախորդներին IDBank-ի հետ համագործակցությամբ։ Գրքում  ներկայացրել եմ Բաղրամյանի հետ կապված իմ հիշողությունները և պատմությունները, որոնք գուցե հոգեհարազատ լինեն այս տարածքում բնակվող հաճախորդներին», – ասաց «Բաղրամյանով վերև-ներքև» գրքի հեղինակ Արա Թադևոսյանը։

IDBank-ը շարունակում է իր ծննդյան առիթով նվերներ մատուցել ինչպես Երևանին, այնպես էլ իր հաճախորդներին։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img