IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

Armenia Tree Project-ի, Մատենադարանի և My Forest Armenia-ի հետ համագործակցությամբ բանկը շարունակում է նպաստել կանաչ տարածքների զարգացմանը, անտառների վերականգնմանը և կենսաբազմազանության պահպանությանը։

Բանկը կներգրավվի նաև AI4Biodiversity-ի ակտիվություններին՝ կարևորելով կենսաբազմազանության պահպանության գործում արհեստական բանականության կիրառման հնարավորությունները։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով IDBank-ը կմասնակցի նաև «Կանայք կլիմայում» միջոցառմանը, որտեղ շուրջ 400 մասնակից կքննարկի կլիմայական օրակարգում կանանց դերն ու հնարավորությունները։

35 տարվա գործունեության ընթացքում IDBank-ը հետևողականորեն զարգացրել է իր թվային լուծումներն ու ծառայությունները՝ դրանք համադրելով պատասխանատու և կայուն գործունեության սկզբունքների հետ։ COP17-ին մասնակցությունը ևս արտացոլում է բանկի հանձնառությունը՝ գործընկերների հետ նպաստելու բնապահպանական նախաձեռնությունների իրականացմանը և նորարարական լուծումների զարգացմանը։ Այս մոտեցմամբ IDBank-ը շարունակում է ձևավորել իր զարգացման հաջորդ փուլի տեսլականը՝ նորարարությունը, թվայնացումն ու կայուն զարգացումը դիտարկելով որպես երկարաժամկետ արժեք ստեղծելու կարևոր բաղադրիչներ։

Բանկի 35-ամյակին նվիրված նոր ծրագրերը ևս ուղղված են կանաչ տարածքների զարգացմանն ու երկարաժամկետ բնապահպանական արժեքի ստեղծմանը։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img