ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/.  ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։ Նախաձեռնության շրջանակում Հրազդանի հանրային գրադարանի ֆոնդը համալրվել է նոր գրքերով՝ մեծացնելով ընթերցողների հասանելիությունը ժամանակակից գրականությանը։

BOOK DONATION ծրագրի շրջանակում Հրազդան քաղաքի հանրային գրադարանը Newmag հրատարակչությունից ստացել է հայերեն լեզվով 500 նոր գիրք։ Հավաքածուն ներառում է տարբեր ժանրերի և ուղղությունների հրատարակություններ՝ գեղարվեստական և դասական գրականությունից մինչև մանկական, զարգացնող և մասնագիտական գրքեր։ Գրականության բազմազան ընտրանին նախատեսված է տարբեր տարիքի և հետաքրքրությունների ընթերցողների համար։

«Մենք համոզված ենք՝ որակյալ գրականության հասանելիությունը կարևոր դեր ունի հասարակության զարգացման, աշխարհայացքի ընդլայնման և ապագա սերնդի ձևավորման գործում։ Աջակցելով նման նախաձեռնություններին՝ մենք ձգտում ենք նպաստել ընթերցանության մշակույթի զարգացմանը և Հայաստանի մարզերի բնակիչների համար կրթական նոր հնարավորությունների ստեղծմանը», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։

«BOOK DONATION նախաձեռնության նպատակն է խթանել ընթերցանությունը, աջակցել լուսավորչական գործունեությանը և Հայաստանի հեռավոր համայնքների բնակիչների համար ապահովել գիտելիքի ավելի լայն հասանելիություն։ Մենք շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին՝ ծրագրին ցուցաբերած աջակցության համար, որի շնորհիվ հնարավոր է դառնում համալրել գրադարանների ֆոնդերը նոր հրատարակություններով, ժամանակակից գրականությունն ավելի հասանելի դարձնել ընթերցողներին և նպաստել տեղական համայնքների մշակութային ու կրթական զարգացմանը», – նշել է Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։

Հրազդանի հանրային գրադարանը միավորում է 9 մասնաճյուղ, որոնք տեղակայված են համայնքի վեց թաղամասերում և երեք բնակավայրերում։ Գրադարանն այսօր սպասարկում է շուրջ 10 հազար ընթերցողի, իսկ գրքային ֆոնդը կազմում է մոտ 150 հազար միավոր։ Նոր գրքերի համալրումը կընդլայնի առաջարկվող գրականության ընտրանին, կհարստացնի գրադարանի ֆոնդը և կնպաստի համայնքի բնակիչների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրության խթանմանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img