Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը հրապարակել է բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Սկսելով գյուղատնտեսության  ֆինանսավորումից, Ակբան այսօր տրամադրում է բանկային բազմաթիվ ծառայություններ՝ բացառելով այնպիսի բիզնեսների ֆինանսավորումը, որոնք կարող են էկոլոգիական վնաս հասցնել բնությանն ու շրջակա միջավայրին։

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը։

«Ակբան չի եղել միայն ֆինանսական նախագիծ, եղել է նաև սոցիալական նախագիծ։ Հիմնադրման ժամանակ մեր հիմնական նպատակը գյուղացուն աջակցելն էր ու համայնքների զարգացմանը նպաստելը։ Այդ փուլից սկսած ընդունեցինք  այնպիսի քաղաքականություն, որի հիման վրա ֆինանսավորելու ենք այն պրոյեկտները, որոնք չեն վնասի բնությունը։ Մեզ համար շատ կարևոր է ոչ թե թռիչքային, այլ կայուն զարգացումը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Մենք պատասխանատու ենք, որպեսզի մեր հաջորդ սերունդները մեծանան այնպիսի հասարակությունում, որը հիմնված է հավասարության, բարության, բազմազանության սկզբունքների վրա։ Այս արժեքները մեր գործունեության առանցքում են, և այս համատեքստում գնալով ավելի է մեծանում ESG ռազմավարության դերն ու կարևորությունը»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Սոնա Իշխանյանը։

«Կայուն զարգացման հաշվետվության հրապարակումը շատ կարևոր է մեզ համար։ Փորձել ենք ստանդարտներին համապատասխան և թափանցիկ ձևով հանրությանը և մեր շահառուներին ներկայացնել բանկի երկար տարիների աշխատանքն ու սկզբունքները»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։

«Հանուն արդարության պետք է ասեմ, որ մենք Կենտրոնական բանկի խորհրդում քննարկում ենք, որ ESG ստանդարտները պետք է պարտադիր պայման դառնան բոլորի համար։ Շատ ուրախալի է, որ Ակբա բանկն այս առումով մեկ քայլ առաջ է։ Ուրախ եմ Կենտրոնական բանկի անունից ողջունել Ակբա բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվության ներկայացումը։ Իմ կարծիքով՝ սա կարևոր քայլ է Հայաստանի ֆինանսական համակարգում պատասխանատու և թափանցիկ գործարար մշակույթի զարգացման համար»,- նշել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը։

Մինչև 2028 թվականը Ակբա բանկը վարկավորման գործընթացում լիովին ինտեգրելու է ESG ռիսկերը, էականորեն ընդլայնելու է «կանաչ» պորտֆելն ու թողարկելու է «կանաչ» պարտատոմսեր։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Հայաստանում կթույլատրվի առանց նոտարի անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերի առցանց ձևակերպումը

Հայաստանում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է բանկերի կամ վարկային կազմակերպությունների մասնակցությամբ անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերը էլեկտրոնային եղանակով կնքելու հնարավորություն՝ առանց նոտարական վավերացման։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img