«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է:

Ընկերությունից հայտնում են, որ թեև պարտատոմսերի տեղաբաշխման վերջնաժամկետը պաշտոնապես սահմանված էր մինչև 2027թ. փետրվարի 2-ը, բարձր պահանջարկի արդյունքում՝ ամբողջ ծավալը  շուկայում իրացվել է հաշված օրերի ընթացքում: Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է:

Անդրադառնալով տեղաբաշխման արդյունքներին՝ «Ռենշին» ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը նշել է.

«Պարտատոմսերի հերթական թողարկման նման արագ տեղաբաշխումը հստակ ցուցիչ է, որ կապիտալի շուկայում ձևավորվել է կայուն և բարձր վստահություն «Ռենշին»-ի ռազմավարական տեսլականի նկատմամբ: Ներդրողների այսպիսի ակտիվ արձագանքը ևս մեկ անգամ փաստում է մեր ընկերության հանդեպ ձևավորված մեծ հետաքրքրությունը՝ որպես հուսալի թողարկողի: Ինչպես նախորդ, այնպես էլ այս փուլի արագընթաց տեղաբաշխումը մեզ համար ոչ միայն շոշափելի գնահատական է, այլև չափազանց պարտավորեցնող՝ շարունակելու գործել կորպորատիվ կառավարման, ֆինանսական կարգապահության և թափանցիկության՝ մեր որդեգրած ամենաբարձր ստանդարտներով»:

Շուկայում գրեթե 25 տարվա փորձ ունեցող «Ռենշին»-ի գործունեությունն այսօր ընդգրկում է շուրջ 1 միլիոն քմ ընթացիկ կառուցապատվող բարձրակարգ տարածք։ Ընկերության կողմից ներգրավված ներդրումները գերազանցում են 2 միլիարդ ԱՄՆ դոլարը: Ընկերությունը շարունակում է վերափոխել մայրաքաղաքի դիմագիծն ու վերաիմաստավորել քաղաքային միջավայրն այնպիսի նախագծերով, ինչպիսիք են երկնաքերերով առաջին թաղամասը՝ Skyline-ը, համաշխարհային բրենդի կողմից բրենդավորված Artlife Kempinski Residences համալիրը, Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը (WTCY), Թումանյան 8 հասցեում կառուցվող համալիրը և Կասկադի վերակառուցման նախագիծը:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img