Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արդշինբանկին և Ամերիաբանկին է բաժին ընկել 2026 թվականի III եռամսյակում Հայաստանի բանկերի ակտիվների զուտ աճի 50.30%-ը և վարկային ներդրումների զուտ աճի 51.58%-ը, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում։

Ակտիվներ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի:

Ամենամեծ բացարձակ աճը գրանցվել է Արդշինբանկի մոտ՝ 161.38 մլրդ դրամ, և Ամերիաբանկի մոտ՝ 153.36 մլրդ դրամ: Նրանց ավանդը հատվածի ակտիվների զուտ աճում կազմել է համապատասխանաբար 25.79% և 24.51%:

Երրորդը Ֆասթ Բանկն է՝ 83.16 մլրդ դրամով աճով, կամ հատվածի աճի 13.29%-ով: Հաջորդում են IDBank-ը՝ 55.33 մլրդ դրամ, և Ինեկոբանկը՝ 51.13 մլրդ դրամ:

Սեպտեմբերի արդյունքներով՝ Արդշինբանկի ակտիվները կազմել են 3.03 տրլն դրամ, Ամերիաբանկինը՝ 2.80 տրլն դրամ: Միասին նրանց բաժին է ընկել Հայաստանի բանկերի համախառն ակտիվների 40.26%-ը:

Վարկային ներդրումներ

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները III եռամսյակում աճել են 456.14 մլրդ դրամով կամ 5.33%-ով՝ հասնելով 9.01 տրլն դրամի:

Բացարձակ աճով առաջատարն է Ամերիաբանկը՝ 117.76 մլրդ դրամ: Արդշինբանկի մոտ ցուցանիշն ավելացել է 117.52 մլրդ դրամով: Նրանց է բաժին ընկել հատվածի վարկային ներդրումների զուտ աճի համապատասխանաբար 25.82%-ը և 25.76%-ը, ընդհանուր առմամբ՝ 51.58%-ը:

Երրորդ տեղում է Ինեկոբանկը՝ 59.37 մլրդ դրամ, կամ հատվածի աճի 13.02%-ը: Հաջորդիվ գալիս են Ակբա բանկը՝ 45.53 մլրդ դրամ, և Էվոկաբանկը՝ 28.72 մլրդ դրամ:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Ամերիաբանկի վարկային ներդրումները հասել են 2.07 տրլն դրամի, Արդշինբանկինը՝ 1.78 տրլն դրամի:

Նյութի կազմման աղբյուրն է «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները: Օպերատիվ տվյալներ 2026 թվականի III եռամսյակի համար» տեղեկագիրը, որը կազմվել է ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա:

Տվյալ տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (е-mail: [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img