Wed, 5 March
1.1 C
Yerevan
USD: 393.86 RUB: 4.41 EUR: 413.95 GEL: 141.17 GBP: 501.07
spot_img

Հայաստանում տնտեսական աճը հունվար-մարտ ամիսներին կազմել է 5,5%

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ ծավալը հունվար-մարտին, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել 5,5%-ով: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 568,1 միլիարդ դրամ (1,4 միլիարդ դոլար):

Ըստ վիճակագրական տվյալների, 2010թ.-ի հունվար-մարտին, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է սպառողական գների աճ՝ 8,4 տոկոսի սահմաններում: Միաժամանակ հունվար-մարտին, 2009թ.-ի դեկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների աճ՝ 2,9 տոկոսի սահմաններում:

Հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանք արտադրողների գներն ավելացել են 37,7 տոկոսով՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 177,5 միլիարդ դրամի (շուրջ 450միլիոն դոլար) արդյունաբերական արտադրանք, ինչը 10,4 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից:

Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-մարտ ամիսների արդյունքներով կազմել է 1012,7 միլիոն ԱՄՆ դոլար (388,7 միլիարդ դրամ)՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 29 տոկոսով:

Ըստ պետբյուջեի, Հայաստանում 2010 թ.-ին ՀՆԱ-ի աճը ծրագրված է 1,2 տոկոսի սահմաններում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img