Sun, 9 March
13.1 C
Yerevan
USD: 394.58 RUB: 4.45 EUR: 428.40 GEL: 142.19 GBP: 509.72
spot_img

Գնաճը Հայաստանում 2020թ.–ին կհասնի 2,5%–ի. ԿԲ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2020–2021թթ.–ին կգտնվի կանխատեսված ստորին շեմին, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով, ակնկալվում է, որ գնաճը 2020թ.–ին կգտնի կանխատեսված ստորին շեմին`4%–ի սահմանում (±1,5%)։

«Հաշվի առնելով այն, որ թիրախային ցուցանիշը կազմում է մոտ 4%` տատանման հնարավորությամբ, ապա մենք ակնկալում ենք, որ 2020թ.–ի արդյունքում այն կգտնվի ստորին շեմին և կհասնի 2,5%–ի», – ասաց Գալստյանը։

Նա նաև նշեց, որ 2021թ.–ի կանխատեսումներով, գնաճը ևս կգտնվի կանխատեսված ստորին շեմի մոտ, սակայն արդեն 1,7-2%–ի սահմանում։

Գալստյանը նաև նշեց, որ Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2020թ.–ի օգոստոսին, 2019թ.–ի օգոստոսի համեմատ, կազմել է 1,8%, իսկ բնական գնաճը մի փոքր ավելացել է և հասել 1,1%–ի։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2020թ.–ի օգոստոսին, հուլիսի համեմատ, երկրում գրանցվել է 0,1%–ի գնանկում։ Միաժամանակ 2020թ.–ի հունվար–օգոստոսին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գներն աճել են 0,8%–ով։

Նախորդ տարվա դեկտեմբերին հաստատված 2020թ.–ի պետբյուջեում տնտեսական աճն ամրագրված է 4,9%–ի սահմանում, գնաճը` 4%–ի սահմանում (±1,5%)։ Սակայն ՀՀ ԱԺ–ի կողմից ապրիլի 29–ին «Հայաստանի 2020թ.–ի պետական բյուջեի մասին» օրենքում հաստատված փոփոխություններով և լրացումներով, ընթացիկ տարում կանխատեսվում է տնտեսության անկում 2%–ի սահմանում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

ՀՀ կառավարությունը կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման առաջին փորձն է անում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին, որն ուղղված է կրիպտոարժույթի շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտում կանոնակարգման ներդրմանը

Բիթքոյնն էժանացել է 10%–ով ամերիկացի ներդրողի կտրուկ հայտարարությունների ֆոնին

Բիթքոյնի արժեքը առևտրային նստաշրջանի ընթացքում նվազել է 10%-ով՝ հասնելով 83 598 դոլարի

Հայաստանը մտադիր է վարկային միջոցներ ներգրավել GCF–ից կլիմայի փոփոխությանն ուղղված ծրագրերի իրականացման համար

Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է միջազգային գործընկերությունների հաստատման կարևորությունը՝ նոր ներդրումային հնարավորություններ ստեղծելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img