Wed, 5 March
1.1 C
Yerevan
USD: 393.86 RUB: 4.41 EUR: 413.95 GEL: 141.17 GBP: 501.07
spot_img

Գնաճը Հայաստանում 2012 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0,7% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում 2012 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0,7% է կազմել, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ պարենային ապրանքների 3,9% և ծառայությունների ոլորտի սակագների 1,9% աճով, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, 2012 թվականի հունիսին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների գները (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը) նվազել են 0,9%-ով:

2012 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների համաթիվը կազմել է 102,2%: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գների համաթիվը (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը)՝ 101,8%, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 102%:

Միաժամանակ հունիսին, մայիսի համեմատ, սպառողական գների համաթիվը նվազել է 1,3%-ով: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գները (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը) կրճատվել են 2,5%-ով, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների ոլորտի սակագներն ավելացել են համապատասխանաբար 0,1 և 0,4 տոկոսով:

Ինչպես հայտնում է ԱՎԾ մամուլի ծառայությունը, երկրի բոլոր հետազոտվող քաղաքներում հունիսին, մայիսի համեմատ, սպառողական գները նվազել են 1,5-0,2%-ով: Միաժամանակ անկման ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Երևանում (-1,5%), իսկ ամենափոքրը՝ Եղեգնաձորում (-0,2%): Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 012 թվականին գնաճը ծրագրված է 4 տոկոսի սահմանում (±1,5%):–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img