Thu, 6 March
3.1 C
Yerevan
USD: 394.30 RUB: 4.40 EUR: 421.78 GEL: 141.53 GBP: 505.89
spot_img

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 5%-ի մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը այսօրվա նիստում որոշում է ընդունել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 5%-ի մակարդակում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն` 2009թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 1,2%-ի գնաճ, որի պայմաններում գնաճի 12-մասյա ցուցնիշը կազմել է 4,6 %` նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ ավելանալով 1,1 տոկոսային կետով:
ԿԲ խորհուրդը արձանագրել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների լույսի ներքո արտաքին հատվածից գնաճային ճնշումները նշված ժամանակահատվածում ավելացել են, ինչը պայմանավորված է հիմնական պարենային ապրանքների և հանքահումքային արտադրանքի գների` սպասվածից ավելի արագ աճի տեմպերով:

Միաժամանակ, ինչպես ասվում է հաղորդագրությունում, ներքին տնտեսական աշխուժության և համախառն պահանջարկի աստիճանական վերականգնման պայմաններում ակնկալվում են լրացուցիչ սղաճային ճնշումներ։

«Պահպանվող տնտեսական անկման և համախառն պահանջարկի վերականգնման տեմպերի անորոշության պայմաններում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է առայժմ զերծ մնալ դրամավարկային պայմանների խստացման քաղաքականությանն անցնելուց»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին անգամ իջեցրել է հաշվարկային դրույքը 0,25 տ.կ. մինչև 5 տոկոսի 2009 թվականի սեպտեմբերի 8-ին։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

C-QUADRATAAMArmenia–ի գլխավոր տնօրեն․ FormulaVCվենչուրային հիմնադրամում արված ներդրումները թույլ  կտան զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական ապագան

C-QUADRAT Ampega Asset Management Armenia կենսաթոշակային ֆոնդը 2024թ․–ին 1 մլն դոլարի ներդրում է կատարել Formula VC վենչուրային հիմնադրամում

FormulaVCII նոր վենչուրային հիմնադրամը 30մլն դոլար կներդնի 40 հայկական տեխնոլոգիական ստարտափերում

Formula VC հայկական վենչուրային հիմնադրամը հինգշաբթի հայտարարեց Formula VC II վենչուրային հիմնադրամի գործարկման մասին

0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկի առաջարկը բիզնեսին

Կոնվերս Բանկը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների համար հանդես է գալիս նոր առաջարկով

Visa Signature Limited Edition քարտեր՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի պատկերով

Նախավաճառքը կիրականացվի հատուկ այս նպատակով ստեղծված առցանց հարթակի միջոցով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img