Wed, 12 March
15.1 C
Yerevan
USD: 394.04 RUB: 4.58 EUR: 428.99 GEL: 141.29 GBP: 509.30
spot_img

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի ինտերնետային կայքում «Վստահության հեռախոս» է գործում

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բանկի կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ներդրել է «Վստահության հեռախոս», տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, սա անհրաժեշտ գործիք է քաղաքացիների բողոքներին արագ և ժամանակին արձագանքելու համար:

Խոսակցության ընթացքում բաժանորդը կարող է բարձրացնել որոշակի խնդիրներ կամ բանկի աշխատակցին հաղորդել տեղեկություններ, որոնց քննարկումը ուղղակի խոսակցության դեպքում վերջինիս համար դժվար է, լինի դա բանկի աշխատակիցների կողմից հաճախորդի նկատմամբ թույլ տրված անօրինական գործողություններ, սպառնալիքներ կամ խախտումներ, ինչպես նաև Բանկի աշխատակիցների վրա ճնշման փաստեր` կապված նրանց ծառայողական պարտականությունների կատարման հետ, և այլ գաղտնի տեղեկատվություն:

«Վստահության հեռախոսի» միջոցով խորհրդատվությունն իրականացվում է բացառապես գաղտնիության սկզբունքով: Բանկի Տնտեսական պաշտպանության ծառայության համապատասխան աշխատակիցը գրանցում է ստացված բողոքները և հայտնում այն վերադաս ղեկավարությանը: Յուրաքանչյուր բողոք ստուգվում և անհրաժեշտության դեպքում` նաև ձեռնարկվում են վարչական պատժամիջոցներ, իսկ հատուկ դեպքերում բողոքը կարող է ուղարկվել հետաքննության օրինապահ մարմիններին: Ներկայում «Վստահության հեռախոսը» գործում է շուրջօրյա ռեժիմով` (010) 58-05-06 հեռախոսահամարով: Ոչ աշխատանքային օրերին գործում է ինքնապատասխանիչ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: 2012թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցների թիվը կազմում էր 462 (Գլխամասային գրասենյակում` 196 և մասնաճյուղերում` 266 աշխատակից): Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում:  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 5,96 տրլն. դրամ

ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 5,960,193 մլն դրամ՝ օգոստոսի 5,908,981 մլն դրամի համեմատ

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ «բացասական» կանխատեսմամբ

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ «բացասական» կանխատեսմամբ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում սկսում է Կապիտալի շուկաների աջակցության ծրագիր․ բանկի գործադիր տնօրեն

ՎԶԵԲ-ը ԵՄ–ի աջակցությամբ սկսում է Կապիտալի շուկաների աջակցության ծրագիր, որն ուղղված է տեղական կապիտալի շուկաների խթանմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img