Wed, 5 March
10.1 C
Yerevan
USD: 394.30 RUB: 4.40 EUR: 421.78 GEL: 141.53 GBP: 505.89
spot_img

Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 10 ամիսներին կազմել են 9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թվականի հունվար–հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում կազմել են ապահովագրական շուկայի փոխհատուցումների ողջ ծավալի 68,3 տոկոսը կամ մոտ 9 մլրդ  դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում։

Հաղորդագրության համաձայն` միաժամանակ Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների փոխհատուցումների ընդհանուր ծավալը 2013 թվականի 10 ամիսներին կազմել է մոտ 13,1 մլրդ դրամ։

Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով, ԱՊՊԱ փոխհատուցումների վճարների ծավալով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ–Արմենիա» ապահովագրական ընկերությունը (4 235,3 մլն դրամի)։ Այնուհետև ԻՆԳՈ Արմենիան է` ավելի քան 2 822,4 մլն դրամով և Ռեսոն` ավելի քան 1 944,9 մլն դրամով։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում առաջատար եռյակի ԱՊՊԱ փոխհատուցման հայտերի թիվը 44379 է կազմել։

Ինչպես նշվում է Բյուրոյի կայքում, ընդհանուր առմամբ Հայաստանի ապահովագրական հատվածի վնասաբերության ցուցանիշը 2013թ.–ի հունվար–հոկտեմբեր ամիսներին կազմել է 77 տոկոս, ինչը 4 տոկոսով ավել է հունվար–օգոստոսի ցուցանիշից։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի մեկից։

Ապահովագրական շուկայի վերահսկողությունը 2006 թվականի հունվարի 1–ից իրականացնում է Կենտրոնական բանկը, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկման համակարգը։ -0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

C-QUADRATAAMArmenia–ի գլխավոր տնօրեն․ FormulaVCվենչուրային հիմնադրամում արված ներդրումները թույլ  կտան զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական ապագան

C-QUADRAT Ampega Asset Management Armenia կենսաթոշակային ֆոնդը 2024թ․–ին 1 մլն դոլարի ներդրում է կատարել Formula VC վենչուրային հիմնադրամում

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկի առաջարկը բիզնեսին

Կոնվերս Բանկը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների համար հանդես է գալիս նոր առաջարկով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img