Wed, 5 March
1.1 C
Yerevan
USD: 393.86 RUB: 4.41 EUR: 413.95 GEL: 141.17 GBP: 501.07
spot_img

Դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի հարաբերակցությունը 2010 թ.-ին կտատանվի 410-425 դրամի սահմաններում. ՀԱԳՄ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 410-425 դրամի սահմաններում դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի հարաբերակցությունը բնական է, և մեկ տարվա ընթացքում մենք կհասնենք այդ ցուցանիշին, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

2010 թ.-ի մարտի 1-ից 18-ը հայկական դրամն աստիճանաբար արժեզրկվել է 19,82 կետով՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 384,54 դրամից հասնելով 404,36 դրամի, միաժամանակ մարտի 25-ի դրությամբ դրամը կայունացել է մեկ դոլարի դիմաց 394,40 դրամի սահմանակետում:

Ինչպես նշել է Ղազարյանը, հայկական դրամի փոխարժեքի ձևավորումը պետք է սահմանի շուկան, իսկ ԿԲ-ի կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղվում է ցնցումների մեղմացմանը, այլ ոչ թե փոխարժեքի զսպմանը:

«Շուկան պետք է ձևավորի կանխատեսելիություն, իսկ ԿԲ-ի քաղաքականությունն ուղղված է այդ ռիսկերի նվազմանը՝ ավելի քիչ և մեղմ կերպով միջամտելով գործընթացին, որպեսզի շուկան ինքը ձևավորի փոխարժեքը, քանի որ չնայած լուրջ մենաշնորհներին՝ հայկական շուկայում գույություն ունի ուժեղ մրցակցային դաշտ, իսկ հայ գործարարները բավականին ճկուն են», – ասաց Ղազարյանը:

Նրա խոսքերով, կանխատեսվող իրավիճակում ձեռներեցները կարող են մշակել իրենց ծրագրերը, ժամանակին արձագանքել և սեփական բիզնեսը դարձնել կանխատեսելի:

Ինչպես կարծում է Ղազարյանը, աճում է բիզնեսի վստահությունը դրամի նկատմամբ, իսկ բնական շուկայի կողմից ձևավորված արժեզրկված կամ արժևորված ազգային արժույթը միայն նպաստում է շուկայի զարգացմանը:

Միաժամանակ ՀԱԳՄ-ի ղեկավարի խոսքերով, եթե փոխարժեքի հիմքում դրվում են արհեստական տարրեր՝ կախված այն բանից, թե ամրապնդվում է դրամը, թե դոլարը, այդպիսով խափանվում է ազգային արժույթի նկատմամբ վստահությունը՝ հատկապես ֆինանսական շուկայի բարձր զգայունության համատեքստում:

«Ըստ էության, ճգնաժամային ժամանակահատվածում հայկական տնտեսության վրա ամենաուժեղ հարվածը դարձավ մեկ օրվա ընթացքում դրամի արժեզրկումը, և այսօր անհրաժեշտ է անել այնպես, որ շուկան ցնցումներ չապրի և չկրի այնպիսի վնասներ, ինչպես նախորդ տարի, որոնք մենք ստիպված ենք մինչ այժմ վերականգնել», – ասաց Ղազարյանը:

Երբ 2009 թ.-ի մարտի 3-ին ՀՀ ԿԲ-ն հայտարարեց լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու մասին, ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին շուկայական փոխարժեքն ընկավ 66,36 կետով՝ մարտի 2-ի համեմատ և կազմեց 1 դոլարի դիմաց 372,11 դրամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img