Tue, 17 June
24.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

Tag: ԱՌԱՋԸՆԹԱՑ

ԱՄՀ–ն նշում է, որ Հունաստանում առաջընթաց է զգացվում տնտեսական բարեփոխման հարցում

Հունաստանն առաջընթաց է գրանցել բյուջետային պակասուրդի և մրցունակության բարձրացման հարցում, սակայն տնտեսությունը վերականգնելու համար դեռ պետք է կառուցվածքային բարեփոխումներ իրականացնի, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության կազմած զեկույցում։

Հունաստանի ֆիննախը հայտարարել է վարկատուների հետ խորհրդակցություններում նկատվող առաջընթացի մասին

Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը վարկատուների եռյակի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների հինգ օրերի ընթացքում առաջին անգամ հայտարարել է կոշտ տնտեսման փաթեթի վերաբերյալ բանակցություններում նկատվող առաջընթացի մասին, որի հավանությունից է կախված 31.5 միլիարդ դոլարի վարկի հերթական տրանշի հատկացումն Աթենքին։ Հերթական հանդիպումը շարունակվել է գրեթե երեք ժամ, և Ստուրնարասն այն բնութագրել է որպես կառուցողական, բայց զերծ է մնացել կանխատեսումներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։