Fri, 16 January
-1.9 C
Yerevan
USD: 379.42 RUB: 4.83 EUR: 441.46 GEL: 140.79 GBP: 509.18

Tag: ԴԱՏ

ԱՄՆ–ն պատրաստվում է դատի տալ S&P–ին «ճգնաժամին նպաստող» վարկանիշների համար

ԱՄՆ–ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է հայց ներկայացնել դատարան` Standard & Poor’s (S&P) միջազգային վարկանշային գործակալության նկատմամբ պատասխանատվություն սահմանելու պահանջով։ Նախարարությունը կարծում է, որ գործակալությունը 2007 թվականին թողարկված հիփոթեքային պարտաթղթերի հետ կապված ֆինանսական գործիքների վերաբերյալ ոչ հավաստի գնահատականներ է հրապարակել։

ԱՄՆ իշխանությունները հայց են ներկայացրել Credit Suisse-ի դեմ՝ «հիփոթեքային» խարդախությունների համար

Նյու Յորք նահանգի դատախազությունը դատական հայց է ներկայացրել Credit Suisse բանկի և դրա հետ փոխկապակցված կառույցների դեմ՝ հիփոթեքային արժեթղթերի հետ կապված խարդախությունների համար: Բանկի աշխատակիցներն իրենց հաճախորդներին մոլորության մեջ են գցել այն առումով, թե ինչպիսի պաշտպանիչ միջոցներ են ընդունվել իրենց արժեթղթերով, կարծում են դատախազությունում, հաղորդում է Associated Press-ը: