Tag: ԵՎՐԱԶԵՍ

ԵվրԱզԷս–ի հակաճգնաժամային հիմնադրամը վերանվանվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի

Եվրասիական տնտեսական հանրության հակաճգնաժամային հիմնադրամը 2015 թվականի հունիսի 15–ից վերանվանվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ), ասվում է հիմնադրամի կայքում։ Բացի ֆինանսական և ներդրումային վարկավորման, դրա միջոցներն այժմ կարող են օգտագործվել նաև Հիմնադրամի անդամ պետություններին դրամաշնորհների տրամադրման համար։