Tag: ՀՐԱՄԱՆԱԳԻՐ

Ղարաբաղի նախագահը ստորագրել է հրամանագիր ԼՂՀ քաղաքացիների ավանդների նախնական փոխհատուցման մասին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։