Tag: ՄԵՏԱՂԱԴՐԱՄ

Արդար խաղալ. Բ. Օբաման հրաժարվել է $1 տրլն արժողությամբ մետաղադրամ հատել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է 1 տրլն դոլարանոց պլատինե դրամ հատել, որպեսզի այդպիսով լուծի պետական պարտքի լիմիտի բարձրացման խնդիրը։ Ամերիկյան օրենքների համաձայն` Սպիտակ տունն իրավունք չունի առանց Կոնգրեսի համաձայնության «միացնել տպագրական հաստոցը», սակայն այդ օրենքը չի տարածվում մետաղադրամների թողարկման վրա, հաղորդում է РБК–ն։