Sat, 21 February
-1.9 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

Tag: ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼ

ԵԶԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելի ծավալը 2017թ.–ի վերջին շուրջ 4,7 մլրդ դոլար կկազմի

Եվրասիական զարգացման բանկի ընթացիկ ներդրումային պորտֆելի ծավալը 2017թ.–ի վերջին շուրջ 4,7 մլրդ դոլար կկազմի։ Ինչպես նշվում է Բանկի գործունեության հիմնական ուղղությունների մասին զեկույցում, այս ցուցանիշը կգրանցվի մոտ 3,7 մլրդ դոլարի նոր նախագծեր ստորագրելու հաշվին։ Ըստ զեկույցի` 2014թ.–ին ԵԶԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կհամալրվի 371 մլն դոլարի 17 նախագծով։ Իրականացման փուլում են գտնվում 80 ներդրումային նախագծեր բանկի վեց մասնակից պետություններում։