Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Oct 31, 2012

Արդշինինվեստբանկի շահույթը կրկնապատկվել է

2012թ. երրորդ եռամսյակում գործունեության հիմնական ցուցանիշներով Արդշինինվեստբանկը գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատար հնգյակում, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից: Բանկը երրորդն է ստացված զուտ շահույթի մեծությամբ: 2012թ. 9 ամիսների ընթացքում Արդշինինվեստբանկի զուտ շահույթը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 3.2 մլրդ. դրամ, որը միայն երրորդ եռամսյակում կազմել է 1.9 մլրդ. դրամ` աճելով 80.5% նախորդ եռամսյակի համեմատ:

ՎՏԲ–Հայաստան Բանկը հոկտեմբերի 31-ին ավանդատուներին առաջարկում է ձևակերպել 14.5% տոկոսադրույքով «Խնայողությունների օր» ավանդը

Խնայողությունների միջազգային օրվա առթիվ ՎՏԲ–Հայաստան Բանկը հոկտեմբերի 31-ին ավանդատուներին առաջարկում է ձևակերպել 14.5% տոկոսադրույքով «Խնայողությունների օր» ավանդը, 91-ից 730 օր ժամկետով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Եվրագոտում աճել է գործազրկությունը՝ սեպտեմբերին հասնելով 11,6%–ի

Եվրագոտում գործազրկության ցուցանիշը 2012թ.–ի սեպտեմբերին հասել է 11,6 տոկոսի` օգոստոսին գրանցված 11,5 տոկոսի փոխարեն։ Եվրամիության համար սեպտեմբերյան ցուցանիշը կազմել է 10,6 տոկոս` անփոփոխ մնալով նախորդ ամսվա համեմատ։ Նման տվյալները չորեքշաբթի հրապարակել է Eurostat–ը, հաղորդում է banki.ru–ն։

Գնաճը Հայաստանում հոկտեմբերին գրանցվել է 3,4% մակարդակում

Գնաճը Հայաստանում 2012 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3,4% է կազմել, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

ՎՏԲ Հայաստան Բանկը վերագործարկել է բարեփոխված մասնաճյուղ Գյումրիում

ՎՏԲ Հայաստան Բանկը երեքշաբթի վերագործարկել է բարեփոխված մասնաճյուղը Գյումրիում: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և ՎՏԲ24 բանկի փոխնախագահ Դմիտրի Յակովլևը: