ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2012 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել են 1 739 մլն դոլար` երրորդ եռամսյակի սկզբի համեմատ կրճատվելով 19,8 մլն դոլարով կամ 1,1 տոկոսով, նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։
Միաժամանակ, ակտիվների ճնշող մեծամասնությունը փոխարկելի արժույթով է։Հաղորդագրության համաձայն, ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 6,7 մլն դոլար` երրորդ եռամսյակի սկզբում գրանցված 59,6 մլն դոլարի դիմաց ($1- 405,98 դրամ):–0