Thu, 13 March
15.1 C
Yerevan
USD: 392.74 RUB: 4.55 EUR: 426.91 GEL: 141.53 GBP: 508.83
spot_img

ՀՀ նախագահական ընտրություններին ժամը 14.00–ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 33,09%. ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահական ընտրություններին տեղական ժամանակով ժամը 14.00–ի դրությամբ քվեարկել է  836710 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 33,09 տոկոսը, տեղեկացրեց ԿԸՀ  անդամ Սիլվա Մարկոսյանը։

Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն` փետրվարի 17–ի դրությամբ ՀՀ ընտրական ռեգիստրում ընդգրկվել է 2 505 980 ընտրող։
«Երևանում ժամը 14:00–ի դրությամբ քվեարկել է 246 352  ընտրող, որը համապատասխանում է քվեարկողների ընդհանուր թվի 29,87 տոկոսին»,– լրագրողներին ասաց նա։

Միաժամանակ, ըստ Գալստյանի, Արագածոտնի մարզում քվեարկել է ընտրողների 36,18%-ը  (41 351 ), Արարատի մարզում` 38,53% (82 101), Արմավիրի մարզում` 28,93% (246 352 ), Գեղարքունիքի մարզում` 38,25% (71 330), Լոռու մարզում` 36,34% (86 433), Կոտայքի մարզում` 30,02% (69 806), Շիրակի մարզում` 30,02% (71 540), Սյունիքի մարզում`40,09% (44 008), Վայոց ձորի մարզում` 33,72 % (15 930) և Տավուշի մարզում` 39,53% (42 883)։

Անցյալ նախագահական ընտրություններին, ըստ նույն ժամի տվյալների, մասնակցել էր քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 36,48%–ը կամ 864 հազար 952 մարդ։

Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Արագ ախտորոշում և ժամանակակից սարքավորումներով ակնաբուժություն՝ «Վիժնմեդում» (ՎԻԴԵՈ)

2023 թվականին «Վիժնմեդն» ընդլայնվեց և մեկնարկեց նաև ակնաբուժական ծառայությունների տրամադրումը

Ներդրումներ՝ առանց միֆերի․ CubeInvest–ի գլխավոր տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունների, ռիսկերի և հեռանկարների մասին

Cube Invest–ի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է գործունեության առանցքային ուղղություններին, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խոչընդոտներին և հեռանկարներին, ինչպես նաև ցրել է ներդրումների հետ կապված տարածված միֆերը

Կապիտալի շուկայի զարգացումը պահանջում է AMX–ի և շուկայի մասնակիցների համատեղ աշխատանքը․ CubeInvest–ի գլխավոր տնօրեն

Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ են գործնական քայլեր, նշեց Cube Invest ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img