ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $89,5 մլն՝ մեկ դոլարի դիմաց 411,08 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել շուրջ 5,7 մլն եվրո և ավելի քան 828,4 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 547,46 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,73 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 95,3 մլն դոլար, շուրջ 12,4 մլն եվրո և շուրջ 100,5 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 412,45 դրամ, 1 եվրոյի դիմաց 549,51 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,92 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Բացի այդ, 2013թ.–ի հունիսի 10 – 16-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 32,2 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41,5 մլն դոլար: ($1–ը 411,28 դրամ է):–0–