Fri, 14 March
17.3 C
Yerevan
USD: 391.74 RUB: 4.57 EUR: 426.88 GEL: 141.28 GBP: 506.99
spot_img

Արդշինբանկը հայտարարում է HSBC Հայաստանը ձեռք բերելու գործարքի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը

HSBC Հայաստանն ունի իր հավատարիմ հաճախորդների լայն շրջանակը Հայաստանի ողջ տարածքում ու մասնագիտացած է առաջատար հայկական ընկերությունների և անհատ հաճախորդների սպասարկման մեջ։ Պատմականորեն կենտրոնացած լինելով կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վրա՝ բանկի վերջին տարիների աճը պայմանավորված է մանրածախ բանկինգի ու ակտիվների կառավարման ծառայությունների մատուցմամբ։

HSBC Հայաստանի ակնկալվող ձեռքբերումը բացառիկ հնարավորություն է ամրապնդելու Արդշինբանկի գործառնական ու ֆինանսական առկա ներուժը: Բիզնեսի համադրումն ուղղված է մեծացնելու Արդշինբանկի բարձրակարգ հաճախորդների բազան ու փորձառու աշխատակիցների թիմը։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ HSBC Հայաստանի ակտիվները կազմել են մոտ 290 միլարդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը՝ մոտ 185 միլիարդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրաված միջոցները՝ մոտ 200 միլիարդ ՀՀ դրամ:

Գործարքը ենթակա է հաստատման վերահսկող ու հակամենաշնորհային մարմինների կողմից և ավարտին կհասցվի առաջիկա 12 ամիսների ընթացքում: 

Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշեց. «Այսօր մենք ուրախ ենք տեղեկացնել, որ HSBC-ի հետ եկել ենք համաձայնության՝ Հայաստանում վերջինիս մաս կազմող բանկի ձեռք բերման վերաբերյալ։

Բոլոր թույլտվությունները ստանալուն պես Արդշինբանկը ուրախ է ողջունել HSBC Հայաստանի հաճախորդներին իր բանկային հարթակում՝ շարունակելով արագ աճի մեր ռազմավարության իրականացումն ու հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականու ընդլայնումը: Այս գործարքի նպատակը աճն է, և մենք անհամբերությամբ սպասում ենք HSBC Հայաստանի աշխատակիցներին Արդշինբանկի թիմում։ Մենք ապահովելու ենք HSBC Հայաստանի հաճախորդների սահուն և անխափան անցումն Արդշինբանկի համակարգ: Հաճախորդները կշարունակեն օգտվել անհատականացված ծառայությունների մատուցման առավելություններից՝ ստանալով նաեւ հասանելիություն Արդշինբանկի բանկային պրոդուկտների լայն տեսականուն»:

Գործարքի ֆինանսական և իրավաբանական խորհրդատուներ

Latif & Company (L&C)-ն հանդիսանում է Արդշինբանկի ֆինանսական խորհրդատուն, իսկ Latham & Watkins-ը՝ իրավախորհրդատուն:

Արդշինբանկի մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 375.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 64 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img