Դրամի կտրուկ արժեզրկումը պայմանավորված էր ճգնաժամով

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը Հայաստանում մարտի 3-ին պայմանավորված էր ֆինանսական ճգնաժամով և միջազգային կառույցներից վարկերի ներգրավմամբ։ Նման կարծիք է հայտնել NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ Կենտրոնական բանկի կողմից մինչև մարտի երեքը տարվող ազգային արժույթի կայունացման քաղաքականությունը ճիշտ էր, և ավելի լավ կլիներ, եթե այն շարունակվեր ևս երկու տարի։ Սակայն, ինչպես նշեց բորսայի գլխավոր տնօրենը, դրան խանգարեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը դարձավ հայկական դրամի արժեզրկման հիմնական պատճառը, ինչպես նաև միջազգային կառույցների կողմից Հայաստանին տրամադրված վարկերը:

Միաժամանակ բորսայի ղեկավարը կարծում է, որ Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի շուկայում իրականացվող գործարքները պայմանավորված են ֆինանսական կայունության ապահովման՝ նրա պարտավորություններով։ Մելիքյանը նշեց նաև, որ արտարժույթի օպերացիաների հիմնական ծավալն իրականացվում է ներբանկային շուկայում։

Մասնավորապես, նրա խոսքերով, միջին հաշվով օրական ներբանկային շուկայում իրականացվում է շուրջ 9 մլն դոլարի գործարք, միջբանկային շուկայում՝ մինչև 1 մլն դրամի գործարք, բորսային շուկայում՝ 1 մլն և ավելի։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img