ԿԲ-ն ողջունում է «ԱՌԿԱ» գործակալության նոր նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալության գործարկած նոր արտադրանքներից կօգտվեն ոչ միայն շուկայի մասնակիցները, այլև բանկային ծառայություններից օգտվողները, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալության նոր ինտերնետ-նախագծերի՝ www.armbanks.am, www.bonds.am, www.anticrisis.am կայքերի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Շնորհավորելով «ԱՌԿԱ» գործակալությանը «նման հիանալի նախաձեռնության» կապակցությամբ՝ ԿԲ-ի նախագահն ասել է, որ վերջին կես տարվա ընթացքում Կենտրոնական բանկն իրականացնում է լայնամասշտաբ միջոցառումներ՝ քաղաքացիների ֆինանսական կրթվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ: «Հուսով եմ, որ «ԱՌԿԱ» գործակալության այս ապրանքը բոլոր գործընկերներին, այդ թվում նաև բանկերին և վարկային կազմակերպություններին, ինչպես նաև հաճախորդներին հնարավորություն կտա ավելի մանրամասն ծանոթանալ համաշխարհային ֆինանսական նորություններին և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին», – ընդգծել է Ջավադյանը: «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն իր զարգացման ռազմավարության շրջանակներում տեղեկատվական հանրությանն է ներկայացնում նոր ֆինանսաբանկային պորտալ՝ armbanks.am, որը ներառում է նաև bonds.am և anticrisis.am կայքերը։ Բացի օպերատիվ տեղեկատվությունից, պորտալում կներկայացվեն վերլուծական և բացառիկ նյութեր, տվյալներ բանկերի, ապահովագրական և վարկային կազմակերպությունների մասին, դրանց համեմատական ֆինանսական ցուցանիշները, վիճակագրական տեղեկատվություն: Հաճախորդները կկարողանան օգտվել նոր ծառայություններից՝ օն-լայն կոնֆերանսից և օն-լայն խորհրդատվությունից, կայքում գործում են նաև վարկային հաշվիչ և տարադրամի փոխարկիչ: Հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված առաջին ինտերնետ-նախագիծը՝ http://teleсom.arka.am կայքը, «ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է 2008 թ.-ի հոկտեմբերին: Ընկերությունը ծրագրում է ընդլայնել մասնագիտացված ինտերնետ-ռեսուրսների շարքը: «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։ «ԱՌԿԱ»-ի հետ համագործակցում են համաշխարհային և ռուսական խոշորագույն տեղեկատվական գործակալություններ և տվյալների բազաներ, մասնավորապես, DowJones-ը, Reuters-ը, Internet Security Inc.-ը, Ռոսբիզնեսկոնսալթինգը։ Գործակալության տեղեկատվությունը պարբերաբար ստանում և օգտագործում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և կոմերցիոն կառույցներ, բանկեր, միջազգային ֆինանսական կազմակերպություններ, խորհրդատվական ընկերություններ, դեսպանատներ, զանգվածային լրատվամիջոցներ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img